Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Տավուշի մարզում Անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել
16/06/2016 15:11
Կիսվել

Տավուշի մարզում Անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնակցել է Անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր:

Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող CARMAC ծրագրի շրջանակներում:

«Անասնաբուժությունը մեր երկրի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է, որը վերջին տարիներին զարգացում է ապրում նաև Տավուշի մարզում: Ոլորտի զարգացմանն էապես նպաստել է նաև մարզում իրականացվող CARMAC ծրագիրը, որի երկու փուլերի ընթացքում մարզից ընդգրկվել է 25 համայնք: Մեծածավալ աշխատանքներ են կատարվել հեռագնա արոտների ջրարբիացման ուղղությամբ, ստեղծվել են 25 կոոպերատիվներ, որոնք վերազինվել են նոր գյուղտեխնիկայով, այդ թվում` շուրջ 21 անիվավոր տրակտորներով», – իր բացման խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Սերգո Կարապետյանը նաև նշել է, որ CARMAC 2 ծրագրում, որի երկրորդ փուլը շարունակվելու է մինչև 2019 թվականը, նախատեսվել է ընդգրկել 100 համայնք, սակայն ինչպես և առաջին ծրագրի դեպքում ակնկալվում է նախատեսվածից ավելի շատ շահառուներ ունենալ:

«Արդյունքում` մեր լեռնային արոտավայրերի շուրջ 40 տոկոսը կջրարբիացվի, և մեր գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան տարվա մեջ 6-7 ամիս իրենց կենդանիներին ամառային արոտավայրերում պահելու, ինչը մեծ նշանակություն ունի կերի բազայի ստեղծման համար: Բացի այդ, տրամադրված գյուղտեխնիկայի շնորհիվ նաև մսուրային շրջանում հնարավորություն կլինի կենդանիներին անասնակերով ապահովելու», – ընդգծել է նախարարը:

CARMAC ծրագրով անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ են հիմվել նաև Արագածոտնի Արտաշավան, Սյունիքի Խնձորեսկ և Գեղարքունիքի Ճամբարակ համայնքներում: Եվս մեկ կենտրոն այս տարի կհիմնվի Շիրակի մարզի Փանիկ համայնքում, շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

CARMAC 2 ծրագրով, որը մեկնարկել է 2016 թվականից, նախատեսվում է հիմնել ևս չորս նմանատիպ կենտրոն: Ծրագրի շրջանակում կենտրոններն ապահովվում են անասնաբուժության և արհեստական սերմնավորման սարքավորումներով, անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:

Կենտրոնները նախատեսված են խթանելու անասնաբույժների և ֆերմերների համագործակցությունը, բարելավելու անասնաբուժական և արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև ապահովելու ֆերմերային տնտեսություններին որակյալ անասնաբուժական դեղորայքով և պարագաներով:

Ընդհանուր առմամբ, ներկա պահին տարբեր միջազգային ծրագրերով հանրապետությունում կառուցվել է 15 սպասարկման կենտրոն:

Այնուհետև նախարարն այցելել է Տավուշ համայնք, որտեղ հանդիպում է ունեցել   տեղի կոոպերատիվի անդամների հետ: Կոոպերատիվում ընդգրկված են 67 ֆերմերային տնտեսություններ: Նախագահ Արթուր Գյուրջինյանը  տեղեկացրել է, որ  կոոպերատիվի գործունեությունը 2015 թվականին նախապատրաստական փուլում էր, իսկ ընթացիկ տարում այն արդեն սկսել է գործել: Գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ծրագրի շրջանակում կոոպերատիվին տրամադրվել է համապատասխան գյուղտեխնիկա:

Անդրադառնալով կոոպերատիվների շարժման կարևորությանը` նախարարը շեշտել է, որ համատեղ աշխատանքը թույլ կտա թեթևացնել գյուղացիների հոգսերը և մեծ արդյունավետություն կապահովի, իսկ պետության կողմից կոոպերատիվներին կտրամադրվի համապատասխան օժանդակություն: Մասնավորապես, կոոպերատիվներին ընդամենը 20 տոկոս համաֆինանսավորմամբ CARMAC 2 ծրագրի միջոցներով կտրամադրվի անհրաժեշտ գյուղտեխնիկա: Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ այս աջակցությունը զգալիորեն կնպաստի երկրում անասնաբուծության ոլորտի զարգացմանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45