Տնտեսական

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 63.02+1.03 WTI - 59.12+1.76
COMEX:  GOLD - 4490.30+0.91 SILVER - 78.88+5.57
COMEX:  PLATINUM - 2296.70+2.70
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.85+0.42 EUR/GBP - 1.1634-0.21
FOREX:  EUR/USD - 1.1634-0.21 GBP/USD - 1.3399-0.27
STOCKS RUS:  RTSI - 1097.31+0.23
STOCKS US: DOW JONES - 49504.07+0.48 NASDAQ - 23671.35+0.81
STOCKS US: S&P 500 - 6966.28+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 51939.89+1.61 TOPIX - 3514.11+0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26231.79+0.32 SSEC - 4120.43+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10124.60+0.80 CAC40 - 8362.09+1.44
STOCKS EUR:  DAX - 25261.64+0.53
09/01/2026  CBA:  USD - 381.21-0.18 GBP - 511.13-1.73
09/01/2026  CBA:  EURO - 443.92-1.51
09/01/2026  CBA:  GOLD - 54287-132 SILVER - 921.73-46.78
Հայաստանում անհնար է միջուկային կամ ռադիոակտիվ նյութ հափշտակել
29/06/2016 20:12
Կիսվել

Հայաստանում անհնար է միջուկային կամ ռադիոակտիվ նյութ հափշտակել

Հայաստանում գործնականում հնարավոր չէ միջուկային կամ ռադիոակտիվ նյութ հափշտակել, կամ ապօրինի օգտագործել: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը ասել է ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։ Ըստ նրա, Հայաստանը միացել է «Միջուկային զենքի չտարածման պայմանագրին», ինչպես նաև, այդ պայմանագրին կից՝  «Երաշխիքների կիրառման համաձայնագրին» և «Լրացուցիչ արձանագրությանը»:

– Մինչև այժմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից անցկացվել են շուրջ 200 տեսչական ստուգումներ, որոնք հավաստել են, որ Հայաստանն ամբողջովին կատարում է ստանձնած բոլոր պարտավորությունները: Գործակալության տեսուչները Հայաստանում պարբերաբար իրականացնում են տեսչական ստուգումներ ինչպես ատոմակայանում, այնպես էլ` այլ օբյեկտներում: Բոլոր ստուգումների վերաբերյալ կազմվում են հաշվետվություններ: Ստուգումները բոլոր օբյեկտներում ցույց են տվել զրո շեղումներ,-ասել է Ա.Մարտիրոսյանը:

Խոսքը ոչ միայն միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, հաշվեկշռի, քանակության, գտնվելու վայրի, այլև տեխնոլոգիաների մասին է: Այսինքն` բոլոր հոդվածներով Հայաստանը կատարում է իր միջազգային պարտվորությունները:

09/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.21
-0.18
Եվրո (EUR)
443.92
-1.51
Ռուբլի (RUR)
4.8108
+0.0666
Լարի (GEL)
141.5
-0.08
54287
-132
Արծաթ
921.73
-46.78