
Այսօր և վաղը Լարսի ավտոճանապարհը ժամանակավոր բաց կլինի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին ժամը 15.00-ից մինչև 20.00-ը և հուլիսի 7-ին՝ ժամը 05.30-ից մինչև 20.00-ը Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս մասին տեղեկացրել են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: