
Այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդերքօգտագործման 16 թույլտվություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է շահագործման և երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման 16 թույլտվություն։ Որպես այդպիսին տրվել է ընդերքի շահագործման 11 իրավունք։ Դրանք վերաբերել են մասնավորապես բազալտի և ավազակոպճային խառնուրդի, հանքայրին ջրերի հանքավայրերի շահագործմանը։
Մեկ ընկերության՝ ի դեմս «Հրաշք մետաղ» ՍՊԸ-ի, տրամադրվել է ոսկու հանքավայրի շահագործողի թույլտվություն։
2016թ. առաջին վեց ամիսներին ևս հինգ ընկերություն ստացել է երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման իրավունք։