Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Գինեգործների միության նախագահ. եվրոպական շուկայում Վրաստանին ավելի շատ արտոնություններ են տալիս, քան Հայաստանին
08/07/2016 18:41
Կիսվել

Գինեգործների միության նախագահ. եվրոպական շուկայում Վրաստանին ավելի շատ արտոնություններ են տալիս, քան Հայաստանին

5 տարի հետո Ռուսաստանը ո՛չ հայկական էժան գինու, ո՛չ խաղողի, ո՛չ  էլ կոնյակի կարիք չի ունենա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ կանխատեսումները պատճառաբանելով նրանով, որ Ռուսաստանը արդեն իսկ մշակում է գինեգործության զարգացման ներքին ծրագրեր:

Նրա խոսքով՝  հայաստանյան կոնյակ արտադրողներն այսօր աշխատում են  ուղղակի չկորցնել շուկան, սակայն լուրջ շահի մասին խոսք անգամ լինել չի կարող:

«Ռուսաստանի ունեցած հարաբերությունները Թուրքիայի կամ մեկ այլ երկրի հետ  ազդում են ապրանքի վրա, եթե խոսքը էժան ապրանքի մասին է: Թերեւս, ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման շրջանում ակնկալում էինք, որ կարող ենք շահել թարմ խաղողի արտահանման գործում, սակայն, այնուամենայնիվ,  Թուրքիան երբեք մեր մրցակիցը չի կարող լինել այն պարզ պատճառով, որ այն հարյուր եւ ավելի անգամ շատ խաղող է արտահանում Ռուսաստան: Չամիչի եւ թարմ խաղողի արտահանման գործում այն առաջին հնգյակում է: Նույնն էլ՝ Ուզբեկստանի դեպքում. այն կարողանում է 50 ռուբլով Ռուսաստանին 1 կգ թարմ խաղող վաճառել, իսկ մեզ մոտ այն 120-ից չի իջնում»,- ասաց նա:

Ավագ Հարությունյանի համոզմամբ՝ ռուսական շուկան հետաքրքիր չէ Հայաստանին, քանի որ չկան ինքնարժեքի իջեցման ուղիներ:

«Փաստորեն, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը հայաստանյան տնտեսության վրա չունեցավ ո՛չ դրական, ո՛չ բացասական ազդեցություն: Ինչ վերաբերում է Եվրոպային, ոչ ոք չի արգելում մեզ արտահանել գինի դեպի եվրոպական շուկա, արտահանման ծավալները նույնն են մնացել եւ նույնիսկ կա աճման միտում, սակայն խնդիրն այն է, որ, օրինակ, Վրաստանին այսօր այնտեղ ավելի լավ աչքով են նայում, քան մեզ: Եվրոպան նույնիսկ որոշ հարկային արտոնություններ է տվել Վրաստանին, ոչ կառավարական կազմակերպությունները բավականին մեծ դրամաշնորհներ են ստանում ոլորտում խնդիրների լ ուծման համար, Հայաստանը չկա այդ ամբողջի մեջ»,- ընդգծեց Ավագ Հարությունյանը:

Հայաստանի գինեգործների միության նախագահը նաեւ տեղեկացրեց, որ 2016 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով Հայաստանում գրանցվել է օղու 5,  կոնյակի 8, գինու 20 եւ գարեջրի 28 տոկոս աճ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98