Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է 7.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում պաղպաղակի արտադրությունը կազմել է 3 304.0 հազար լիտր, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 7.7%-ով։
Միևնույն ժամանակ պանրի արտադրությունը նվազել է 1.2%-ով և կազմել 6 539.9 տոննա, մածունի արտադրությունը նվազել է 3.4%-ով և կազմել 2 523.9 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրությունը կրճատվել է 7%-ով և կազմել 388.5 տոննա։ Աճ է արձանագրվել կաթի արտադրության ոլորտում՝ +2.4%՝ 216.7 մլն լիտր, իսկ թթվասերի արտադրությունն աճել է 3.4%-ով և կազմել 2 523.9 տոննա։