Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները
16/08/2016 14:16
Կիսվել

Ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները

Այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC)  առաջին և երկրորդ ծրագրերի  շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները:

ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հնգամյա CARMAC ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի հուլիսին, այն նախատեսվում է ավարտել 2016 թ. սեպտեմբերին:

Ծրագրի հիմնական նպատակներն են աջակցել ՀՀ 6 մարզի (Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք և Սյունիք) անասնապահական ուղղվա­ծություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ 55 համայնքներին, որտեղ անաս­նապահությունն ապրուստի հիմնական միջոց է հանդիսանում, ներդնել արոտօգտագործման և կերար­տադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ, ստեղծել համայնքներում արոտօգտագործող­ների միավորում սպառողական կոոպերատիվներ, աջակցել նոր արտադրատեսակների ստեղծմանը և տարածմանը, ինչպես նաև բարելավել տոհմային աշխատանքների և կենդանիների առողջությանն ուղղված միջոցառումների որակը՝ անասնաբուժական ծառայությունների միջոցով:

Անդրադառնալով ծրագրի արդյունքներին` գրասենյակի տնօրենը նշել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման շնորհիվ առաջացած խնայողությունների հաշվին ջրարբիացման համակարգերի կառուցման և գյուղտեխնիկայի տրամադրման նպատակով 55 համայնքից բացի ընդգրկվել է լրացուցիչ ևս 26 համայնք: Բոլոր 81 համայնքներում կատարվել են կերհանդակների քարտեզագրման, գնահատման և կենդանիների հերթափոխ արածեցման սխեմաների մշակման աշխատանքներ՝ ընդգրկելով 176 հազար հա արոտավայր և ավելի քան 120 հազար պայմանական գլուխ կենդանի: Ներկայացված ջրարբիացման համակարգերի կառուցման ծրագրերի հիման վրա անցկացվել է 199.7 կմ ջրագիծ և կառուցվել է 243 հատ խմոց, տրամադրվել է 736 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 151 անիվավոր տրակտոր:

2011 թվականի համեմատ գրանցվել է անասնապահական արտադրանքի ծավալների աճ. կովերի տարեկան միջին կաթնատվությունը՝ շուրջ 33.8%, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը` շուրջ 20%:

Ծրագրի շրջանակում կառուցվել է 4 անասնաբուժական սպասարկման կենտրոն՝ Սյունիքի Խնձորեսկ, Արագածոտնի Արտաշավան, Գեղարքունիքի Ճամբարակ և Տավուշի Բերդ համայնքներում:  Ներկայումս ընթացքի մեջ են ևս մեկ անասնաբուժական սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները Շիրակի Փանիկ համայնքում:

«Առաջնորդվելով հաջողությամբ իրականացվող CARMAC ծրագրի արդյունքներով, ինչպես նաև ծրագրի նկատմամբ գյուղական համայնքների շրջանակներում առկա մեծ պահանջարկով, ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին առաջին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների շարունակականությունն ապահովելու հայցով», – նշել է Գագիկ Խաչատրյանը:

2015 թվականի հունվարից գործողության մեջ է մտել CARMAC 2 հնգամյա ծրագիրը, որի հիմնական նպատակներն են շարունակել աջակցել ընտրված լեռնային և սահմանամերձ 100 համայնքների արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության ու կենսունակության բարելավմանը, աջակցել Հայաստանի համար կարևոր գյուղատնտեսական արտադրանքի արժեշղթաներում ընդգրկված տեղական արտադրողների և վերամշակողների կարողությունների հզորացմանը, և այլն:

Խոսելով երկրորդ ծրագրի ընթացքի մասին` Գագիկ Խաչատրյանը նշել է, որ նախատեսված 8 մարզի 100 համայնքի փոխարեն ծրագրում արդեն իսկ ընդգրկվել է 113 համայնք, և ելնելով ծրագրի ներկայիս ընթացքից, ակնկալվում է ընդգրկված համայնքների թվի աճ: Ծրագրի շրջանակում համայնքներին տրամադրվել է 229 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 58 անիվավոր տրակտոր:

Հանրապետության ֆերմերային տնտեսությունների շրջանում տեղական բարձրորակ սերմերի ու սածիլների պահանջարկը ապահովելու նպատակով նախատեսվում է վերանորոգել և վերազինել ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ապակեպատ ջերմատունն ու ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայի մասնաշենքը:

Անասնաբուժական սպասարկման կենտրոններ կառուցելու համար ընտրվել են Լոռու Մեծ Պարնի և Կոտայքի Հրազդան համայնքները, որտեղ աշխատանքները գտնվում են նախագծման և հողատարածքի նկատմամբ սեփականության փոխանցման ընթացքում:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92