Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Այս տարի Հայաստանում մթերվել է 10000 տոննա լոլիկ
25/08/2016 19:48
Կիսվել

Այս տարի Հայաստանում մթերվել է 10000 տոննա լոլիկ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով:

Նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և  հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն ու կարկտահարությունն այս տարի շրջանցել են իրենց համայնքը, ստացված պտուղը լավ ապրանքային տեսք ունի, գրեթե ամբողջությամբ արտահանվում է, հիմնականում` Ռուսաստանի Դաշնություն, հողատերը սալորն արտահանող ընկերություններին անմիջապես այգուց հանձնում է 130 դրամով` վճարումը ստանալով կանխիկ: Մյուս պտղատեսակների իրացման հարցում նույնպես խնդիրներ չեն ունեցել: Ֆերմեր Խաչատուր Կարապետյանն այս տարի շուրջ 15 տոննա բերքի ակնկալիք ունի,  իրացման խնդիրներ չի ունեցել, ընդհանուր առմամբ բերքից գոհ է. գրեթե նույն քանակով սալոր էլ նախորդ տարի էր ստացել:

Նախարարի այցելության վերջին կանգառը «Նոյյան» գործարանում էր, որտեղ ծանոթացել է լոլիկի մթերման ընթացքին: Նախարարը տնօրեն Էդիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, հետևել աշխատանքների ընթացքին:

«Այս պահի դրությամբ հանրապետությունում արդեն իսկ շուրջ 10 000 տոննա լոլիկ է մթերվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 500 տոննայով ավել է:  Այս պահին լոլիկի մթերումներ են իրականացնում «Արտաշատի պահածոների գործարանը» և Արմավիրի «Նոյյան» գործարանը: Նախարարությունն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մյուս մթերող ընկերությունները, որոնք խնդիրներ ունեն, նույնպես սկսեն մթերումների կազմակերպումը: Պետք է նաև հաշվի առնել, որ այս տարի էականորեն աճել են լոլիկի արտահանման ծավալները, և բերքի մեծ մասը գյուղացիները հանձնել են արտահանողներին, ինչպես նաև ներքին շուկայում են սպառումը կազմակերպել»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարը հավելել է, որ Արմավիրի մարզում այս տարի ընդհանուր առմամբ, չնայած որոշ համայնքներում տեղի ունեցած կարկտահարություններին, պտղի բավականին լավ բերք է ստացվել: Բացի այդ, նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 1600 հեկտարով ավելացել են  մարզի ցանքատարածությունները, որից 300 հեկտարը կազմում են լոլիկի ցանքերը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին նշել է, որ իրենց հիմնական խնդիրն է բերքի իրացման գործում գյուղացիներին օգտակար լինելը,  արտահանման նոր շուկաներ գտնելը, ինչի ուղղությամբ մշտական աշխատանքներ են իրականացվում: Մարզպետը մասնավորապես նշել է, որ վերջերս է վերադարձել ՌԴ Վոլոգդա մարզից, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղի գործարաններից մեկի հետ Արմավիրի մարզից արտահանումներ կազմակերպելու հարցում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01