Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարին
25/08/2016 19:54
Կիսվել

Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարին

Օգոստոսի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշական տնօրեն Դեբորա Գրիսերին:

Ողջունելով հյուրերին ` նախարարն իր շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակին Հայաստանում ավելի քան 20-ամյա գործունեության ու մեծածավալ աջակցության համար:

– Հայաստանը բարձր է գնահատում այդ աջակցությունը և, այսուհետ էլ, պատրաստ ենք համագործակցության խորացմանն ու համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը,-իր խոսքում նշել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հանդիպման համար` կիսելով նախարարի` փոխգործակցության ընդլայնմանը միտված պատրաստակամությունը:

– Բարձր եմ գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ավելի քան երկու տասնամյակ ձգվող ամուր գործընկերությունը: Միասին մենք հաջողություններ ենք ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման, բարեփոխումների միջոցով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ամրապնդման ու երկրի մասնավոր հատվածը խթանելու հարցերում: Պատրաստ եմ մեր հետագա սերտ համագործակցությանը`ուղղված ինքնաբավ ու առողջ տնտեսության կայացմանը Հայաստանում ,- նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն Դեբորա Գրիսերը:

Հանդիպմանը խոսվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ՀՀ և ԱՄՆ կառավարությունների մրջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին, անդրադարձ է եղել զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

– Լավ տրամադրվածությամբ կարող ենք նոր էջ բացել մեր համագործակցության համար,-մի շարք հարցերի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունից հետո ասել է Արծվիկ Մինասյանը:

Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին և ողջունել  նրանց աշխատանքային գործունեության մեկնարկը Հայաստանի Հանրապետությունում:

Հանդիպման ավարտին կողմերը կրկին հավաստել են համատեղ և արդյունավետ աշխատանքի պատրաստակամությունն ու հանձնառությունը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01