Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«Երևանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը քննարկման առարկա չէ
31/08/2016 15:54
Կիսվել

«Երևանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը քննարկման առարկա չէ

ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։ Այնպես որ, վերջին օրերին զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք վերաբերում են «Երևանի ՋԷԿ»-ի հնարավոր վաճառքին, որևէ առնչություն չունեն իրականության հետ։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից։

Գազի դիմաց «Երևան ՋԷԿ»-ի ունեցած պարտքերը ամենևին էլ նոր չեն։ Նշված խնդրի վերաբերյալ լրատվամիջոցներում բազմիցս եղել են քննարկումներ։ Տարօրինակ է, որ այն կրկին հայտնվեց օրակարգում։

Առկա պարտքի կառուցվածքը մանրամասն ներկայացվել է դեռևս այս տարվա մայիսի 12-ին ՀՀ կառավարության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև ստորագրված «էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրում, որի շրջանակներում Համաշխարհային բանկը տրամադրեց 30 մլն. դոլարի վարկ։ Բազմիցս հայտարարվել է, որ վարկի մի մասը ուղղվելու է «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի պարտքի մասնակի մարմանը։

Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝ վերջին ամիսներին պարտքի զգալի մասը մարվել է։ Այժմ այն կազմում է ոչ թե 52,3 միլիոն, այլ՝ 33,8 միլիոն դոլար։ Պարտքի մնացած մասի մարումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում։

«Երևանի ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են միջոցառումներ՝ կայանի ֆինանսական վիճակի բարելավման, ծախսերի օպիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Արդյունքներն արդեն տեսանելի են։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ՀՀ նախագահին ներկայացրել է մանրամասն ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2017թ. օգոստոսի 1-ը (հերթական սակագնային տարվա սկիզբը) իրականացնել «Երևանի ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման փաթեթի գերակշիռ մասը։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01