Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Լևոն Յոլյան. «Նաիրիտի» հարցով ՀՀ կառավարությունը պատրաստ է բանակցել ցանկացած լուրջ ներդրողի հետ
31/08/2016 16:03
Կիսվել

Լևոն Յոլյան. «Նաիրիտի» հարցով ՀՀ կառավարությունը պատրաստ է բանակցել ցանկացած լուրջ ներդրողի հետ

-Պարոն նախարար, «Նաիրիտի» նախկին աշխատակիցները օրերս հայտարարեցին, որ կա կազմակերպություն՝ ի դեմս «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի, որը պարտրաստ է ներդրումներ իրականացնել և վերագործարկել գործարանը, սակայն կառավարությունը լուրջ չի ընդունում նրա առաջարկությունները։ Ո՞րն է խնդիրը։

-Նախ ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված ամեն մի ողջամիտ առաջարկ, եթե այդպիսին կլինի։ Այդ թվում, պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել դրա իրականացմանը։

Այնպես չէ, որ միայն նաիրիտցիներին է անհանգստացնում գործարանի ճակատագիրը։ Թող որևէ մեկը չկասկածի, որ «Նաիրիտի» վերագործարկմամբ առավել քան շահագրգռված է կառավարությունը։ Այդ ուղղությամբ աշխատանքները երբեք չեն դադարել։ Վեց տարի է, ինչ «Նաիրիտը» չի աշխատում։ Դա հիմք է տալիս ասելու, որ այդ ընթացքում կոնկրետ ծրագրեր չեն եղել, այլապես դրանք դրված կլինեին գործնական հիմքերի վրա։

Նախարարի պաշտոնում իմ աշխատանքի ընդամենը վեց ամիսների ընթացքում «Նաիրիտի» խնդիրը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում։ Այսօր էլ ընթանում են աշխատանքային գործընթացներ, որոնց առայժմ չեմ ցանկանում անդրադառնալ, քանի դեռ չկան կոնկրետ արդյունքներ։

Այս ընթացքում անշուշտ «Նաիրիտի» հետ կապված եղել են տարբեր նախաձեռնություններ։ Սակայն դրանք երբեմն նույնիսկ զավեշտի են հասնում։ Ժամանակին մի գերմանական ընկերություն՝ ի դեմս CHEMIEANLAGENBAU CHEMNITZ GmbH-ի (CAC), առաջարկում էր վերագործարկել «Նաիրիտը»։ Երբ փորձեցինք հարաբերությունները տեղափոխել գործնական հիմքերի վրա, պարզապես խուսափեցին ժամանել Հայաստան։

Ուզում եմ ասել, որ մենք խնդիր չենք տեսնում քննարկելու «Նաիրիտի» վերագործարկմանը վերաբերող որևէ նախաձեռնություն։ Բայց դրանք պետք է քիչ թե շատ հիմնավորված լինեն։

-Այսինքն՝ այն, ինչ ներկայացրել է «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգը, հիմնավորված չէ՞։ Եվ ընդհանրապես այդ հայտարարությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը։

-Իրականությանը համապատասխանել-չհամապատասխանելու մասին չէ խոսքը։ Գուցե թե իսկապես կա նման ցանկություն։ Սակայն այլ բան է ցանկությունը, այլ բան՝ գործնական ծրագիրը։

Ցավոք, այս պահին հիշյալ հոլդինգից մենք որևէ հիմնավոր ծրագիր չենք ստացել «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ։ «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգից իսկապես ստացվել է գրություն այն մասին, որ պարտաստ են ֆինանսավորել և վերաթողարկել «Նաիրիտի» ացետիլենային եւ բութադիենային կաուչուկի արտադրամասը, ինչպես նաև կազմակերպել մարկետինգի եւ արտադրանքի ամբողջական իրացման աշխատանքները։

Առաջին հայացքից առաջարկությունն անշուշտ գայթակղիչ է։ Թերևս պատահական չէ, որ նախարարությունն անմիջապես արձագանքեց ներկայացված առաջարկությանը։ Մայիսին անձամբ խոսել եմ «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, որին երկար տարիներ անձամբ ճանաչում եմ։ Ասել եմ, որ ցանկացած իրական ծրագիր պատրաստ ենք քննարկել։

Այս ընթացքում բազմիցս փորձել ենք հոլդինգի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ ստանալ կոնկրետ հիմնավորումներ, սակայն գոնե մինչեւ այս պահը չենք ստացել։ Կարելի է ասել, որ դրանք հայտարարությունների կամ առայժմ բարի ցանկությունների մակարդակում են։

-Այդ դեպքում ո՞րն է «Նաիրիտը» վերագործելու «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախաձեռնության իմաստը։ Գուցե կան ա՞յլ նպատակներ։

-Չեմ կարող ասել, չեմ էլ ուզում խորանալ դրանց մեջ։ Մեզ համար առաջնայինը «Նաիրիտի» վերագործարկման ծրագրի իրականացմանը նպաստելն է, եթե իսկապես այդպիսին կան։ Թե ինչ այլ նպատակներ կարող է հետապնդել «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախագահը, մեզ այնքան էլ չի հետաքրքրում։ Շատ ուրախ կլինենք, եթե նա իսկապես ներկայացնի «Նաիրիտի» վերագործարկման հիմնավոր ծրագիր։

Պետք է գիտակցել, որ «Նաիրիտի» նման հսկա ձեռնարկության վերագործարկումը կապված է շատ խնդիրների հետ, որոնք պահանջում են մանրակրկիտ հաշվարկներ և հիմնավորվումներ։ Մենք չենք կարող առաջնորդվել միայն առաջարկներով, որոնք չունեն ծրագրային հիմնավորվածություն եւ ֆինանսական ապահովվածություն։

-Ի՞նչ է առաջարկում «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգը։

-Աշոտ Գրիգորյանի հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած իմ հեռախոսային խոսակցությունից պարզ դարձավ, որ իրենք ցանկություն ունեն 1 եվրոյով գնել «Նաիրիտը, առաջին փուլում իրականացնել 20 մլն դոլարի ներդրումներ և վերականգնել արտադրությունը։ Հետագայում պատրաստվում են ներդնել եւս 150 մլն դոլար։ Սակայն դրա համար մեզ պետք են կոնկրետ ծրագրեր։

Ընդհանրապես «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի գործունեության հետ կապված կան բազմաթիվ հարցեր։ Այդ թվում՝ մեզ հայտնի չէ, թե նախկինում երբևէ նման աշխատանք իրականացրե՞լ է, թե՞ ոչ, ունի՞ այդպիսի փորձ։ Այս հարցերի պատասխանները շատ կարևոր են։

Այլապես ցանկացած ոք կարող է գալ եւ նման առաջարկություն անել։ Վերցնել «Նաիրիտի» բաժնետոմսերը, գրավադրել որևէ բանկում, վարկ ստանալ, ծախսել ինչպես կամենա, իսկ հետո հայտարարել, թե վերագործարկման ծրագիրը չստացվեց, եւ բանկը կարող է գործարանի բաժնետոմսերը վերցնել վարկի դիմաց։ Մենք մտադիր չենք կանգնել նման իրավիճակի առջեւ։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88