Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Տավուշի մարզը պատրաստ է խաղողի մթերման մեկնարկին
19/09/2016 11:33
Կիսվել

Տավուշի մարզը պատրաստ է խաղողի մթերման մեկնարկին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման սեզոնին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին հետևելու նպատակով: 

Սերգո Կարապետյանը փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարանում»: Ընկերության արտադրական գծով տնօրեն Ռոբերտ Իսկանդարյանը տեղեկացրել է, որ այս տարի գործարանը վերազինել են և ամբողջությամբ պատրաստ են ամենաուշը սեպտեմբերի 25-ից սկսել մթերման գործընթացը: Տավուշի մարզից կընդունեն այնքան խաղող, որքան առաջարկ կլինի, մթերման գինը 130 դրամ է:  Տնօրենի խոսքով` ընկերությունը գյուղացիներին պարտքեր չունի, անցյալ տարի մթերել են շուրջ  830 տոննա խաղող, և մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել: Արտադրում են շուրջ 28 տեսակ գինի, 10 անուն կոնյակ, ամենատարբեր մրգային և բանջարեղենային պահածոներ: Սպառումն իրականացվում է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանվում է: Այս տարի առավելությունը տրվել է արտաքին շուկային, հիմնականում արտադրանքն արտահանվել է Ռուսաստան և ԱՄՆ, ռուսական շուկայում ունեն նաև խոշոր առևտրային տների ցանց, որի միջոցով կազմակերպում են արտադրանքի իրացումը:  

Այնուհետև Սերգո Կարապետյանն ուղևորվել է «Երևանի կոնյակի գործարանի» Բերդի մասնաճյուղ: Այստեղ մթերման գործընթացը նախատեսում են սկսել սեպտեմբերի 20-ից, երբ խաղողը բավականաչափ հասունացած կլինի և կունենա անհրաժեշտ շաքարայնություն: Մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը վստահեցնում է` պատրաստ են մթերել տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ամբողջ  բերքը: Մթերման գինը 130 դրամ է, պահանջը մեկն է` խաղողը պետք է լինի որակյալ և համապատասխանի  կոնյակի գինենյութի համար սահմանված չափորոշիչներին: Անցյալ տարի մթերել են շուրջ 5100 տոննա խաղող: Շուրջ 850 պայմանագրեր ունեն խոշոր խաղողագործների և գյուղացիական տնտեսությունների հետ, վճարումները կատարում են բերքն ընդունելուց հետո` 3-4 բանկային օրերի ընթացքում: Այս տարի ընկերությունը նաև ձեռք է բերել նոր մամլիչ, ինչը հնարավորություն կտա ավելացնել խաղողի ընդունման օրական քանակությունը և խուսափել հերթերից ու կուտակումներից:

Այցի հաջորդ կանգառը «Էկոգարդեն» ՍՊԸ-ն էր, որտեղ  զբաղվում են մրգահյութերի, կոմպոտների, ջեմերի, բանջարեղենային ամենատարբեր պահածոների արտադրությամբ: Ընկերության տեխնոլոգ Հայկ Պետրոսյանի խոսքով` այս պահին աշխատում են ամբողջ հզորությամբ, արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, ներքին շուկայում պահանջարկ ունենալու դեպքում` պատրաստ են համագործակցել:  Ապահովում են շուրջ 60 աշխատատեղ  սահմանամերձ Չինարի, Արծվաբերդ և Այգեձոր գյուղերի բնակիչների  համար:

«Տավուշի մարզի վերամշակող ընկերությունները պատրաստ են խաղողի մթերման սեզոնի մեկնարկին, ուստի սեպտեմբերի 20-ից կսկսեն մթերումներ իրականացնել և պատրաստակամ են  մարզից մթերել անսահմանափակ քանակությամբ բերք»,-ամփոփելով այցի արդյունքները` նշել է Սերգո Կարապետյանը:

Սերգո Կարապետյանի խոսքով` Տավուշի  մարզում վերջին երկու տարիներին գյուղատնտեսության ոլորտում էական առաջընթաց է արձանագրվել:  Մասնավորապես պակասել են չմշակվող հողատեսքերը. անցյալ տարի այստեղ մշակվել է  լրացուցիչ 1000, այս տարի`  շուրջ 300 հեկտար հող, և ակնկալվում է, որ բոլոր ցուցանիշներով 2016 թվականին նույնպես կունենանք աճի դրական դինամիկա: Նա նշել է, որ մարզի հիմնական խնդիրը  որոշ համայնքներում հակակարկտային կայանների բացակայությունն է, որը լուծելու ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն:

Սերգո Կարապետյանն  այցի ավարտին եղել է Այգեձոր և Վերին Ծաղկավան համայնքներում, շրջել խաղողի այգիներում,  զրուցել խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և հավաստիացրել , որ խաղողն ամբողջությամբ կմթերվի ու վճարումները  ժամանակին կկատարվեն:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83