Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կարեն Կարապետյանն անդրադարձել է սննդամթերքի անվտանգության, պետգնումների կազմակերպման, ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի օպտիմալացման, նաև տարածքների համաչափ զարգացման հարցերին
29/09/2016 17:05
Կիսվել

Կարեն Կարապետյանն անդրադարձել է սննդամթերքի անվտանգության, պետգնումների կազմակերպման, ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի օպտիմալացման, նաև տարածքների համաչափ զարգացման հարցերին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է նորանշանակ նախարարներին՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին և շնորհակալություն հայտնել, որ համաձայնել են համատեղ աշխատել: Այնուհետև Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:

«Վերջերս Սպառողների միության ներկայացուցիչների և գործարարների հետ հանդիպման ժամանակ բավականին շատ է խոսվել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության մասին»,- դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի.Առաքելյանին՝ վարչապետը շարունակել է. «Ձեզ հանձնարարություն. հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝ ուսումնասիրել այդ հարցը՝ շեշտը դնելով, թե գործող լաբորատորիան պետք է լինի այդ վարչության կազմում, թե պետք է լինի անկախ: Տալ առաջարկություն:

Երկրորդ. տարիներ ի վեր սեփականաշնորհված բազմաթիվ ակտիվներ, գույք, որոնք այսօր չեն աշխատում: Հանձնարարում եմ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ նախևառաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել և ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություն: Բոլորդ հասկանում եք, որ մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել և ակտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի:

Երրորդ. գնումների վերաբերյալ: Մենք խնդիր ունենք գնումները կանոնակարգելու: Հանձնարարում եմ աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով: Միաժամանակ՝ առաջարկենք գման մեխանիզմները: Մենք գնումներ կազմակերպող բազմաթիվ կազմակերպություններ ունենք և կարծում եմ՝ այստեղ և ծախսերի նվազեցման, նաև գների ճշտման ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ:

Չորրորդ. հանձնարարում եմ գործադիր իշխանության բոլոր մարմիններին վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար՝ պետք է լինի հիմնավորված, գործառույթները՝ հստակ և չկրկնվող: Շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը և յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինչ նպատակի է ծառայում:

Հինգերորդ. նույնը վերաբերում է ԾԻԳ-երին, որոնք զբաղվում են գնումների գործընթացով: Հանձնարարում եմ Սպորտի և երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, Մշակույթի և Քաղաքաշինության նախարարներին մեկշաբաթյա ժամկետում քննարկել ձեր ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություն:

Վեցերորդ, տարածքների համաչափ և տնտեսական զարգացում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հաձնարարում եմ մեկամսյա ժամկետում, համագործակցելով Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տրանսպորտի և կապի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ, ուսումնասիրել բոլոր ոլորտների 2017թ. բյուջեի նախագծի թեմատիկ դաշտերը և ներկայացնել առաջարկություններ՝ տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխանեցնելու նպատակով:

Յոթերորդ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ երեքշաբաթյա ժամկետում վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը՝ չափելի և հսկելի պահանջներ դնելով համայնքային զարգացման ծրագրերի նկատմամբ: Այդ փաստաթղթերը պետք է տեղերում ապահովեն տնտեսական զարգացում, գործնական կիրառման աշխատանքներում պատասխանատվությունը պետք է կրի Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի բոլոր համայնքները հնգամյա զարգացման ծրագրերը մշակեն նոր մեթոդաբանությանը համապատասխան»:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88