Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Գյուղնախարարն ընդունել է Բելառուսի դեսպանին
24/10/2016 16:11
Կիսվել

Գյուղնախարարն ընդունել է Բելառուսի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերություններն ագրարային բնագավառում ավելի կակտիվանան ու կընդլայնվեն:

«Բելառուսի հետ գյուղատնտեսության բնագավառում մինչ այժմ իրականացվել են կարևոր նախաձեռնություններ, սակայն մեր երկու երկրների միջև առկա են փոխշահավետ համագործակցության այլ հնարավորություններ ևս, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Եթե լինեն բելառուսական կողմից նոր ներդրումների իրականացման առաջարկներ, մենք ուրախ կլինենք դրանք քննարկել», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Ընդգծելով, որ այսօր մեր գյուղատնտեսության առաջնահերթ խնդիրներից մեկը նորագույն գյուղտեխնիկայով վերազինումն է` Իգնատի Առաքելյանը որպես համագործակցության հնարավոր ուղի իրատեսական է համարել Հայաստանում գյուղատնտեսական մեխանիզացիայի հավաքակայանի ստեղծումը:  Բացի այդ,  նկատի ունենալով բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկի առկայությունը` կողմերը  նպատակահարմար են համարել շարունակել Հայաստանում տրակտորների հավաքման գործարանի ստեղծման ուղղությամբ բանակցությունները:

Դեսպան Իգոր Նազարուկը հավելել է, որ Բելառուսում արտադրվում են նաև կերահավաք և հացահատիկահավաք կոմբայններ և առաջարկել է ուսումնասիրել դրանց ներկրման հնարավորությունները ևս:

Դեսպանը, համառոտ ներկայացնելով Բելառուսի գյուղատնտեսության ոլորտի զարգացման միտումներն ու վերջին շրջանում գրանցված հաջողությունները, առանձնացրել է այն ոլորտները, որոնցում Հայաստանի հետ կարող են ծավալել ակտիվ փոխգործակցություն`  մասնավորապես ընդգծելով  բուսաբուծության, անասնապահության (այդ թվում` տոհմային գործի բարելավման), ջերմոցային տնտեսությունների և օրգանական գյուղատնտեսության զարգացման, Բելառուսից պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման ուղղությունները:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11