
2016թ. հունվար – օգոստոս ամիսներին Հայաստանում հանքային ջրի արտադրությունը կրճատվել է 9.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների այս տարվա հունվար օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 25,220.5 հազար լիտր հանքային ջուր, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 9.2%-ով։
Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրությունը կրճատվել է 1.3%-ով և կազմել 22,125 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը նվազել է 8.8%-ով և կազմել 46,250.7 հազար լիտր, իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 30.2%-ով և կազմել 8,015 հազար լիտր։