Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Պարսից ծոցի և լատինամերիկյան երկրների զբոսաշրջիկները հետաքրքրված են Հայաստանով
29/11/2016 12:35
Կիսվել

Պարսից ծոցի և լատինամերիկյան երկրների զբոսաշրջիկները հետաքրքրված են Հայաստանով

Զբոսաշրջության նպատակով  2016 թվականի  հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 969 հազար 010 զբոսաշրջիկ, կամ 2015 թ. նույն  ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.6%-ով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի աճը հիմնականում պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Բելառուսից, Ճապոնիայից, Նիդերլանդներից, Ֆիլիպիններից, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներից, մասնավորապես Ավստրիայից, Բելգիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Իսպանիայից, Դանիայից, Գերմանիայից այցելությունների քանակով: «Առկա վիճակագրությունը լավատեսության հույս է ներշնչում Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում և այն, որ ընդլայնվել է այցելությունների աշխարհագրությունը»,-ասաց Զեյթունցյանը՝ հավելելով, որ  նեկայումս Հայաստանի նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Պարսից ծոցի, հեռավորարևելյան, ինչպես նաև լատինամերիկյան երկրները։

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ հաշվի առնելով վերջին տարիների զբոսաշրջային այցելությունների աճի դինամիկան և 2017 թվականի զբոսաշրջությանն աջակցության ծրագրի իրականացման արդյունքում կարելի է ենթադրել, որ 2017 թվականի տարեկան աճը կկազմի 5%: «Միաժամանակ, եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարվա հետ, կարելի է ասել, որ ըստ վիճակագրական տվյալների, 2015 թ. նույն ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջային այցելությունները նվազել էին 0.2%-ով: Ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի նվազումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից այցելությունների նվազմամբ` համապատասխանաբար 6 և 11 %-ով (ընդհանուր՝ շուրջ 60000-ով): 2015 թ. 9 ամիսների տվյալներով ՌԴ-ից արտագնա զբոսաշրջիկների թիվը 2014 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 31%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային տնտեսական խնդիրներով»,-ասաց նա:

Հիմնվելով այն փաստի վրա, որ մեր երկիրն առաջարկում է հետաքրքիր համադրությամբ զբոսաշրջային արդյունք` հարուստ պատմամշակութային ժառանգություն, անաղարտ բնություն, հյուրասիրության հարուստ ավանդույթ, կարելի է ասել, որ Հայաստանը միշտ էլ մեծ ներուժ է ունեցել օտարերկրյա հյուրերի համար սիրված և հաճախ այցելվող վայր լինելու համար:

Զեյթունցյանի խոսքով`պատմական և մշակութային ժառանգությունը, Հայաստանի հարուստ բնությունն արդեն ինքնին ձգող գործոն են հանդիսանում հատկապես այն զբոսաշրջիկների համար, ովքեր առաջին անգամ են այցելում մեր երկիր: «Հայաստան այցելած զբոսաշրջիկին գրավում են հյուրասիրությամբ ու հյուրընկալությամբ օժտված ժողովուրդն ու հարուստ պատմամշակութային ժառանգությունը և անվտանգ  երկիր լինելու փաստը: Բացի դասական պատմամշակութային զբոսաշրջությունից, զբոսաշրջիկներին առաջարկում են տարբեր ծառայություններ՝ մշակութային միջոցառումներ, փառատոններ, ինչը նույնպես հետաքրքրական է Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար»,-ասաց կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ օտարերկրացիներին հետաքրքրում են նաև հայկական ավանդույթները, խոհանոցը, գյուղաբնակների կյանքը, թե ինչպես են այստեղ հող մշակում, լավաշ, պանիր պատրաստում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90