
Չինական CITIC ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցմամբ
Քննարկվեցին Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունները
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 29-ին ընդունեց CITIC չինական ընկերության պատվիրակությանը՝ ընկերության նախագահի տեղակալ Յան Ջիանքիանի գլխավորությամբ։ CITIC ընկերությունը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների իրականացմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն հատկացվեց բնապահպանական խնդիրներին։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։