Աշոտ Մանուկյան. էներգետիկայի նախարարությունը կկրճատվի 29.5%-ով
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն օպտիմալացման արդյունքում կրճատումները կկազմեն 29,5 տոկոս: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց նախարար Աշոտ Մանուկյանը՝ ներկայացելով նախարարության նոր կառուցվածքը:
«Կրճատումները շարունակական գործընթաց են, այս պահին կրճատվում է 13 տոկոս: Երկարաբանական ֆոնդի արխիվի թվայնացումից հետո կկրճատվի մյուս մասը: Ընդհանուր կրճատումը կկազմի 29,5 տոկոս»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասաց Մանուկյանը։