
Կրճատվել է տրանսպորտային միջոցների ներմուծումը
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկիր են ներմուծվել 126.81 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքը կրճատվել է շուրջ 20%-ով: 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ 157.56 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 5%: