Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Հայկ Հարությունյան. պարզաբանումներ Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման մասին (տեսանյութ)
05/12/2016 22:37
Կիսվել

Հայկ Հարությունյան. պարզաբանումներ Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման մասին (տեսանյութ)

ՀՀ էներգետիկ ենթակառույցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցով օնլայն հեռարձակմամբ (Facebook LIVE) պարզաբանել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր և ներկայացրել այս ուղղությամբ պետության որդեգրած քաղաքականությունը:

Ստորև ԲԻԶՆԵՍ 24-ը ներկայացնում է փոխնախարարի պարզաբանումների առավել կարևոր հատվածները.

Ինքնավար արտադրողներ. Այսուհետ Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են իրենց տան և շենք/շինության տանիքներին տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ (արևային պանելներ), արտադրել էլեկտրաէներգիա, սպառել այն, իսկ ավելցուկի դեպքում՝ վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ Այսինքն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այս դեպքում ծառայում է որպես անվճար մարտկոց, որը պահեստավորում և սպառողին է վերադարձնում վերջինիս կողմից արտադրված էլեկտրաէներգիան, իսկ ամսվա կտրվածքով գրանցված ավելցուկի դեպքում, երբ արտադրվում է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան սպառվում է, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարտավորում է գնել այն՝ դրա դիմաց վճարելով օրենքով ֆիքսված սակագնի 50 տոկոսի չափով: Մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ տեղադրելու համար չի պահանջվում որևէ լիցենզիա: Բացի այդ, ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։ Ծրագրին միանալու համար անհրաժեշտ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ ստորագրել համապատասխան պայմանագիրը: Անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են օգտվել հայաստանյան բանկերի կողմից այս նպատակով առաջարկվող հատուկ ֆինանսական գործիքներից:

Համակարգային կայաններ. 150 կՎտ և բարձր հզորությամբ (մինչև 1 մեգավատանոց) արևային կայանների համար սակագինը սահմանվել է 42,645 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), ինչը, ըստ Հայկ Հարությունյանի, բավարար է խելամիտ շահութաբերությամբ ներդրումային ծրագիր իրականացնելու համար: Պահանջվող միջին ներդրումներն այսօր կարող են կազմել 800-1000 ԱՄՆ դոլար՝ 1 կՎտ-ի համար: Հաշվի առնելով ներդրումների տվյալ չափը և այն փաստը, որ Հայաստանում 1 կՎտ-ը կարող է ապահովել 1500-ից մինչև 1850 ԿՎտ / ժամ էլեկտրաէներգիա, հետգնումը, կախված ծրագրից, կարող է կազմել 6.5 – 12 տարի: Ըստ փոխնախարարի՝ այս ծրագրերի համար 12% ներքին շահութաբերության նորման բավականին նորմալ, միջազգայնորեն ընդունված ցուցանիշ է: Բացի այդ, պետությունը 20 տարի ժամկետով երաշխավորում է արտադրված էլեկտրաէներգիայի գնումը, իսկ հաստատված 42.645 ՀՀ դրամ սակագինը կարող է ենթարկվել ինդեքսավորման՝ տարին 2 անգամ, ինդեքսավորումը կապված է լինելու գնաճի և արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ: Հարկ է նաև նշել, որ ի տարբերություն ինքնավարների՝ մինչև 1 մեգավատանոց կայանների գործունեությունը ենթակա է լիցենզավորման։ 

Մանմանասները՝ տեսանյութում

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58