Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Վահան Մարտիրոսյանն այցելեց «Սինոփսիս Արմենիա»
12/12/2016 21:40
Կիսվել

Վահան Մարտիրոսյանն այցելեց «Սինոփսիս Արմենիա»

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը  դեկտեմբերի 12-ին այցելեց «Սինոփսիս Արմենիա»` ծանոթանալու ընկերության աշխատանքային ու կրթական գործընթացներին:

Նախարարը ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջեց «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: Այստեղ տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնը, որտեղ ներկայում սովորում է 200 ուսանող:

«Ընդհանուր առմամբ, «Սինոփսիս Արմենիայում» սովորող ուսանողների թիվը 300 է,  ծրագիրը ներառում է 2 տարի բակալավրի և 2 տարի մագիստրոսական կրթության հնարավորություն, որից հետո մեր ընկերությունը աշխատանք է առաջարկում լավագույններին: Սակայն շրջանավարտը ազատ է աշխատելու ցանկացած այլ ընկերությունում, որևէ պարտադրանք չկա»,- ասաց Հովիկ Մուսայելյանը:

Ներկայում «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների 45 տոկոսը հենց այս կրթական դեպարտամենտի շրջանավարտներն են: Ընկերության մշակած կրթական ծրագրի փորձը ներդրված է աշխարհի շուրջ 1000 համալսարաններում:

Ուսանողները նախարարին պատմեցին վիրտուալ ստարտափերի գաղափարի մասին: Միտքը հետևյալն է` կուրսը բաժանվում է խմբերի, յուրաքանչյուրն առաջարկում է նորարարական գաղափար ու զբաղվում այդ գաղափարի իրագործմամբ: Այսինքն, ուսումնական գործընթացում ուսանողը ձեռք է բերում ստարտափ հիմնելու փորձառություն:

Նախարարը ընդգծեց, որ ՏՏ ոլորտի զարգացման լուրջ հեռանկարներ կան մեր երկրում, ու դրա ապացույցն է նաև «Սինոփսիս»-ի նման խոշոր միջազգային կազմակերպության ներկայացուցչությունը:

«Ապացույցը նաև այն ուսանողներն են, ում մենք այսօր տեսանք, ովքեր ձգտում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել, այլև նորարարական նախագծեր մշակել և դրանք կյանքի կոչել»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը շրջեց նաև ընկերության արտադրական կենտրոնում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին:

ՏՏ ոլորտում աշխատատեղերի համալրման գործում պետության դերակատարությունը Վահան Մարտիրոսյանը համարում է  մասնավոր հատվածի համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելը: Այդ նպատակով ՏՀՏ ընկերությունների հետ ամենշաբաթյա հանդիպում-քննարկումներ են տեղի ունենում:

Շրջայցից հետո նախարարը հանդիպեց նաև ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներին: Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները: Խորհրդի անդամները ներկայացրին կրթական ծրագրերի արդիականացմանը վերաբերող հարցեր:

Միության անդամ ընկերությունների նախաձեռնությամբ հինգ ավագ դպրոցներում 2015 թվականին իրականացվել է պիլոտային ծրագիր. միկրոէլեկտրոնիկան, հեռահաղորդակցության հիմունքներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են պարտադիր առարկաներ: 2016 թվականի սեպտեմբերից ծրագիրը հաջողությամբ իրականացվում է արդեն 10 ավագ դպրոցներում:

Նախարարը, կարևորելով այս ծրագրի նշանակությունը, նշեց, որ այդ արդիականացումը պիտի շարունակվի նաև բուհերում, որպեսզի որակյալ կրթական գործընթացը չընդհատվի, և բուհն ավարտելուց հետո շրջանավարտն առանց դժվարության իր տեղը գտնի աշխատաշուկայում:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85