
Հայաստանում 129 մլն դոլար արժողությամբ 6 արևային էլեկտրակայան կկառուցվի
Հայաստանում 129 մլն դոլար արժողությամբ 6 արևային էլեկտրակայան կկառուցվի։ Այս մասին ասված է կառավարության հավանությանն արժանացած արևային էլեկտրակայանների շինարարության ներդրումային ծրագրում։
Ծրագրով նախատեսվում է 110 ՄՎտ հզորությամբ կայաններ կառուցել Թալինում, Գագարինում, Մեծ Մասրիկում, Դաշտադեմում և Մերձավանում։
Ներդրումային ծրագրի իրականացման նախապատրաստությունն իրականացնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ֆոնդը Համաշխարհային Բանկի 2 մլն դոլար դրամաշնորհային միջոցներով։