Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Տարոն Մարգարյանն ընդունել է ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին
18/01/2017 15:46
Կիսվել

Տարոն Մարգարյանն ընդունել է ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին

Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսի հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրին և առանձնակի կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իրականացվող համատեղ ծրագրերն իսկապես կարևոր են Երևան քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար:

«Մենք կարևորում ենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, նաև ուրախ եմ, որ արդեն իսկ ունենք հաջողությամբ կյանքի կոչված համատեղ տարբեր ծրագրեր։ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում, ինչպես տեղյակ եք, իրականացնում ենք տարբեր ծրագրեր՝ մետրոյի վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության, տրոլեյբուսների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության և մի շարք այլ ուղղություններով: Վստահ եմ, որ այս ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության ապահովմանը:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախանշել է նաև Երևան քաղաքի համար առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրները: Քաղաքապետը մասնավորապես անդրադարձել է քաղաքային տրանսպորտի կանոնակարգմանն ու բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանմանը՝ նշելով, որ այս ուղղությամբ այսօր բանակցություններ են տարվում միջազգային տարբեր կառույցների հետ:

ՎԶԵԲ-ում Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և ՀՀ գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը՝ նկատել է, որ Երևան քաղաքն իսկապես վստահելի ու կարևոր գործընկեր է ՎԶԵԲ-ի համար:

«Պարոն քաղաքապետ, Երևանը մեզ համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք պատրաստակամ ենք շարունակել ձևավորված համագործակցությունը քաղաքային տնտեսության այլ ուղղություններով ևս: Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ առկա համագործակցությունը, քանզի իսկապես սահուն և արդյունավետ համագործակցության օրինակ է սա: Շնորհակալ եմ Երևան քաղաքի համար առաջնահերթություն հանդիսացող ծրագրերն ու առաջիկա անելիքներն անձամբ ներկայացնելու համար: Քաղաքի արդյունավետ կառավարման հարցում Ձեր մոտեցումներն իսկապես ողջունելի են, և վստահեցնում եմ, որ իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի շարունակվեն համատեղ ծրագրերն ու լուծումներ ստանան Ձեր կողմից նախանշված մյուս խնդիրները ևս»,- նշել է Ֆրանս Վիկերսը:

Հանդիպման շրջանակում քաղաքային ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման ու սպասարկման հարցում կարևորվել է նաև համայնք-մասնավոր հատված համագործակցությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս ուղղությամբ ևս Երևանի քաղաքապետարանն ունի հաջողված բազմաթիվ ծրագրեր, որոնք նույնպես լինելու են շարունակական:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04