Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Մետաղական հանքաքարի արդյունահանումը և հիմնային մետաղների արտադրությունը՝ թվերով
19/01/2017 23:20
Կիսվել

Մետաղական հանքաքարի արդյունահանումը և հիմնային մետաղների արտադրությունը՝ թվերով

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է պաշտոնական տվյալներ՝ Հայաստանում հիմնային մետաղների արտադրությամբ և մետաղական հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից թողարկված հիմնական արտադրատեսակների վերաբերյալ:

Համաձայն ներկայացված վիճակագրության՝ 2016 թվականի ընթացքում Հայաստանում առավելապես աճել է պղնձի խտանյութի և ֆեռոմոլիբդենի թողարկման ծավալները, նվազել՝ ալյումինի գլանվածքի և մոլիբդենի բրիկետների թողարկման ծավալները:

Այսպես, 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում պղնձի խտանյութի թողարկման ծավալներն աճել են 26%-ով և կազմել 357.5 հազար տոննա: Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալներն աճել են 14%-ով և կազմել 5 հազար 870 տոննա: Կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է շուրջ 12%-ով և կազմել 11 հազար 656 տոննա:

Միևնույն ժամանակ, մոլիբդենի խտանյութի թողարկման ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակում՝ 9 հազար 760 տոննա: Ցինկի խտանյութի թողարկման ծավալները կրճատվել են 30%-ով և կազմել 7.35 հազար տոննա:

Այլումինի փայլաթիթեղի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 4%-ով և կազմել 26.2 հազար տոննա, իսկ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ՝ կազմելով 5.6 տոննա:

Հաշվետու 11 ամսում մեր երկրում պողպատյա խողովակների արտադրությունը կրճատվել է մոտ 25%-ով՝ կազմելով 7.3 հազար տոննա:

Նշենք, որ հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածներից մեկն է և ապահովում է արտահանման շուրջ մեր երրորդը:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37