Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Վերջին օրերին Երևանում ստուգվել է 58 բենզալցակայան
23/01/2017 20:54
Կիսվել

Վերջին օրերին Երևանում ստուգվել է 58 բենզալցակայան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 23-ին կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 121 դեպքի: Մ. Ղազարյանը նշեց նաև, որ ծառայության մարզային ստորաբաժանումները ներկայացնում են 2016 թ.-ի կատարված աշխատանքների ամփոփումը, արդեն 4 մարզում անցկացվել են հաշվետու նիստեր և այս շաբաթ նույնպես կշարունակվեն զեկույցները:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ 4 օրվա ընթացքում Երևան քաղաքի 58 բենզալցակայանում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում թերությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Կազմված արձանագրությունների վերաբերյալ փետրվարի 1-ից կմեկնարկեն քննարկումներ, որոնց ընթացքում արդեն կորոշվի, թե ինչ վարչարարություն կիրականացվի:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Տնօրենը հայտնեց, որ հունվարի 25-ի երկրորդ կեսից հանրապետության տարածք կներթափանցի նոր՝ հզոր ցիկլոն, որի հետևանքով հունվարի 26-28-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն: Տեղումներն առավել հաճախակի կլինեն հունվարի 27-ին, իսկ ջերմաստիճանը կբարձրանա:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը նշեց, որ ակադեմիայում մեկնարկել է դպրոցների՝ տարրական և միջին դասարանների ուսուցիչների վերապատրաստումը:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության և երեք մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքների մասին:

ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը հորդորեց ՓԾ տնօրենին խստագույնս հետևել մարզերում փրկարար ծառայության գործունեությանը՝ մասնավորապես հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության հենակետերի աշխատանքներին:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21