
2016թ. Հայաստանի IT ոլորտն ապահովել է 20% աճ
2016 թվականի արդյունքներով Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվ գործել է 540 ընկերություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:
2016 թվականի միջոցառումների և գերակա խնդիրների իրականացման արդյունքների վերաբերյալ նախարարության հրապարակած փաստաթղթի համաձայն՝ մեր երկրի ՏՏ (IT) ոլորտում աշխատում է շուրջ 16 հազար մասնագետ:
2016 թվականին ՏՏ ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմել է ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար:
Հաշվետու տարում ոլորտում գրանցվել է 20% աճ:
Նշենք նաև, որ մեր երկրում ՏՀՏ ոլորտում նոր ընկերությունների ստեղծման և նոր աշխատատեղերի ձևավորման խթանման նպատակով գործում է պետական աջակցություն: