
Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել խոցելի համայնքներում կարկուտի վնասի նվազեցման ծրագիր
Հայաստանում առաջիկայում մշակվելու է բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման հայեցակարգ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարեց հայեցակարգի շրջանակներում անդրադարձ կատարել նաև ամպացրող թնդանոթների և կարկտապաշտպան ցանցերի արդյունավետության իրացվելիությանը: «Պետք է մշակվի ծրագիր՝ առավել խոցելի համայնքներում կարկուտի էական վնասի նվազեցման նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը: