2016թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 20%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ. հունվար – նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 21,173.1 տոննա պանիր, ինչը 2015թ. համանման ցուցանիշից ավել է 20%-ով։
Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 2.8%-ով և կազմել 446.6 մլն լիտր։ Մածունի արտադրությունը կրճատվել է 1.1%-ով և կազմել 5,588.7 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 0.3%-ով և կազմել 5,426.7 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 3.1%-ով և կազմել 891.4 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունը նվազել է 6.4%-ով և կազմել 9,020.7 հազար լիտր։