Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Կառավարությունում շարունակվել են գերատեսչությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունները
31/01/2017 08:58
Կիսվել

Կառավարությունում շարունակվել են գերատեսչությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունները

Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ բնապահպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել է Սևանա լճում ձկան պաշարների հաշվառում և արձանագրվել սիգի պաշարների 38,9 տոկոս աճ, վեր հանվել իշխանի բնական վերարտադրության ուղղությամբ առկա խոչընդոտները: Նախորդ տարվա ընթացքում ստեղծվել է նաև էկոտուրիզմի տեղեկատավական կենտրոն, որն ամփոփում է ոլորտի հնարավորություններն ու դրանք տրամադրում զբոսաշրջային օպերատորներին: Ներդրվել է Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների կառավարման ավտոմատ համակարգ, ստեղծվել են «Կանաչ» տնտեսության ազգային կենտրոնը, Ջերմուկ ազգային պարկը: Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները ևս նախորդ տարվա ընթացքում շարունակվել են, ներկայում մաքրված տարածքների մակերեսը կազմում է 93 հազար հեկտար: 2016-ի ընթացքում իրականացվել են նաև 70 հեկտար անտառվերականգնողական աշխատանքներ: Նախարարը զեկուցել է նաև, որ աշխատանքներ են տարվում ազգային պարկերը հավատարմագրային կառավարման հանձնելու ուղղությամբ:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հետևողական քայլեր իրականացնել բնապահպանության ոլորտի գործունեությունը կապիտալիզացնելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր: Այն ներկայացվել է կառավարության աշխատակազմ և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է աշխատանքներն ավարտին հասցնել հնարավորինս կարճ ժամկետում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացնելով հաշվետվությունը՝ նշել է, որ միջոցառումներն ուղղված են եղել արտահանման խթանմանը, ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը և զբոսաշրջության հետագա զարգացմանը: Մասնավորապես, աշխատանքներ են տարվել վերազգային կորպորացիաների ցանցերում հայաստանյան արտադրանքի ներկայացվածության, ԵԱՏՄ և տարածաշրջանային այլ շուկաներում հայաստանյան ապրանքների մուտքի համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման, արտահանման ավելացման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվել Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման նպատակով, նախատեսվում է մինչև ապրիլ սկսել ԱՏԳ-ի ստեղծման աշխատանքները: Դեպի Իրան մուտք գործելու նպատակով մարդատար ավտոմեքենաների համար սահմանված մեծ երաշխիքային վճարները փոխարինվել են ապահովագրությամբ և նախկինում պահանջվող արժեքային շեմը նվազեցվել է երեք անգամ: Քայլեր են կատարվել գործարար կապերի խթանման և արտերկրում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, կազմակերպվել է 21 գործարար և ներդրումային համաժողով, արտերկրի բիզնես գործընկերների հետ կնքվել է 80 պայմանագիր: Կազմակերպվել է METRO AG ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության պատվիրակության այցը։ Բանակցություններ են տարվել հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ։ Մասնավորապես, պանրի արտահանման նպատակով հայկական ընկերությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել ռուսական «Լենտա» և x5 առևտրային ցանցերի հետ:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն էլ զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացված միջոցառումները ուղղված են եղել քաղաքաշինական կանոկակարգերի պարզեցմանը, գյուղական վայրերի գլխավոր հատակագծերի օպտիմալացմանը, կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգմանը, ինչպես նաև ներդրումային փաթեթների մշակմանը և ներդրողների ներգրավմանը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88