Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Գյուղատնտեսության նախարարության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
08/02/2017 20:46
Կիսվել

Գյուղատնտեսության նախարարության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է Արագածավան համայնքի գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն:

Նախարարը «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, զրուցել կենտրոնի աշխատակիցների և անասնաբույժների հետ:

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ, ծանոթացել կենտրոնի ընթացիկ աշխատանքներին:

Շրջայցից հետո  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև  ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագրի համաձայն` նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի գործուն մեխանիզմներ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվաստումների աշխատանքների որակի բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման, անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների իրազեկվածության աշխատանքների կազմակերպման հարցերում:

«Հուշագրով պետական ծրագրով իրականացվող պատվաստումների գործառույթն այսուհետ իրականացվելու է CARD հիմնադրամի հետ համատեղ, և ես համոզված եմ, որ այս համագործակցությունը շատ հաջողված կլինի: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում ստեղծվել են  գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոններ, վերապարտաստվել են անասնաբույժներ, և մենք այսօր ունենք մի հարթակ, որը կարող ենք առավել արդյունավետ օգտագործել  պետական պատվաստումների ծրագիրը բարձր մակարդակով իրականացնելու համար` տարեցտարի լրացնենք բացերը, կատարելագործենք համակարգը` աստիճանաբար այդ գործառույթը պետությունից պատվիրակելով մասնավոր հատվածին: Հուշագրի ստորագրմամբ պետությունն ընդգծում է իր պատրաստակամությունը, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, զարգացնել ցանկացած ուղղություն», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հույս է հայտնել, որ CARD հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում 2018 թվականի գյուղատնտեսական կենդանիների պատվաստումները կիրականացվեն առավել թափանցիկ ու արդյունավետ նոր ծրագրով:

Իգնատի Առաքելյանը  տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագիր:

Իր հերթին Գագիկ Սարդարյանն ընդգծել է, որ CARD հիմնադրամը կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ոլորտում առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Իր խոսքում նա հավաստիացրել է, որ անասնաբուժական սպասարկման բոլոր կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և համալրված բարձրակարգ մասնագետներով` անասնաբուծական և անասնաբուժական տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69