Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության մասին. ժամանակակից ֆերմեր, կոոպերատիվ, տեխնոլոգիա չունենք, բաբոյի, դեդոյի տմամերձը սարքել ենք ինդուստրիա
11/02/2017 18:58
Կիսվել

Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության մասին. ժամանակակից ֆերմեր, կոոպերատիվ, տեխնոլոգիա չունենք, բաբոյի, դեդոյի տմամերձը սարքել ենք ինդուստրիա

Կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից մարզերին հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով: «Անհրաժեշտ է ընտրել առաջնահերթություն ու մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող խնդիրներն ու ծրագրերը: Այդ գումարները պետք է կառավարել շատ խիստ, բաց, թափանցիկ, հասկանալի: Մենք ծրագրերի իրականացման արդյունքներով լրացուցիչ գումարներ ևս հատկացնելու ենք՝ հաշվի առնելով կատարված աշխատանքների էֆեկտիվությունը, արագությունը, թափանցիկությունը և այլն: Նշված հինգ միլիարդ դրամը բյուջեում չկար, սա այն օպտիմալացման արդյունքն է, որը մենք արել ենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով մարզերից ստացվող ներդրումային ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնարարված է յուրաքանչյուր օր զեկուցել հավանության արժանացած ծրագրերի իրականացման գործընթացի մասին:

«Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բիզնես օղակի վրա: Դա է մեր երկրի, մեր մարզերի զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում՝ վարչապետն անհրաժեշտ է համարել ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ֆերմերների շարունակական վերապատրաստումն ու ուսուցումը: «Մեր գյուղատնտեսության մեջ ամբողջ տեսությունը հիմնվել է նրա վրա, թե գյուղացին լավ գյուղատնտես է: Դրանից ելնելով էլ նրան սերմ, դիզվառելիք, պարարտանյութ ենք տվել և ասել՝ դու գիտես ինչ անել, բայց դա այդպես չէ: Հենց այդ պնդմանը կասկածում ես, ստացվում է՝ այդ ողջ տեսությունը խոցելի է. ժամանակակից ֆերմեր, կոոպերատիվ, տեխնոլոգիա չունենք: Սակայն մենք շանս ունենք, ինչպես այսօր ողջ աշխարհը գյուղատնտեսություն է սովորում Իսրայելում, 10 տարի հետո ունենալ այդպիսի գյուղատնտեսություն, որ գան մեզնից սովորեն»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Զեկուցվել է մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ ռազմավարություններն իրենցից ներկայացնում են 13 բնագավառների իրական վերլուծություն՝ դեմոգրաֆիա, բնական պայմաններ, քաղաքային զարգացում, տրանսպորտ և կապ, հանրային ենթակառուցվածքներ, ներքին արտադրանք և եկամուտներ, զբաղվածություն, ռեգիոնալ տնտեսական կառուցվածք, կրթություն և այլն: Համապատասխան ոլորտների համար վերլուծվել են մարզերի ուժեղ և թույլ կողմերը, ընդգծվել զարգացման տեսլականները, նպատակները, գերակայություններն ու դրանց հիմնավորումները, ֆիքսվել ռազմավարական կոնկրետ ծրագրեր: Յուրաքանչյուր տարվա ավարտին մարզպետները պետք է ներկայացնեն ռազմավարություններով նախատեսված ծրագրերի կատարողականներն ու գալիք տարվա ընթացքում ակնկալվող զարգացման ծրագրերը: Անդրադառնալով համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին՝ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ տարբեր ոլորտներում ներկայացված 792 ծրագրերից հաստատվել են 668-ը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք՝ մենք պետք է ձևավորենք ռեգիոնալ կառավարման համակարգ և կառավարման մշակույթ: Երբ մարզն ու համայնքն ունենան զարգացման ծրագիր՝ քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ: Չափազանց կարևոր են մարզերի զարգացման ծրագրերը, խնդրում եմ՝ հոգի դնել դրանց իրականացման գործում»:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98