
Վահան Մարտիրոսյանն ընդունել է Huawei-ի ներկայացուցիչներին
Նախարարության և «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող «Հուավեյ թեքնոլոջիս» (Huawei tecnhnologies ) ընկերության ներկայացուցիչներին։
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշեց, որ արդեն քննարկվել են «Հուավեյ»-ի հետ համագործակցության ուղիները, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը, դրանց իրականացման հնարավոր շրջանակները, ինչի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել գործակցելու «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի շրջանակներում։
«Հուավեյ»-ի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով հանդիպման և համագործակցության նպատակային քայլերի համար, Վահան Մարտիրոսյանին ներկայացրին նաև Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության շրջանակներն ու հնարավորությունները, այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին պիլոտային նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր, որից հետո նախարարության և «Հուավեյ թեքնոլոջիս » ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ։
Հուշագիրն ստորագրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը և «Հուավեյ թեքնոլոջիս» (Ռուսաստան) ընկերության փոխնախագահ Ցաո Չունը։
10:30 13/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 408.00 |
AMD / EUR | 413.00 | 420.00 |
AMD / RUR | 6.53 | 6.80 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս