Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀՀ էներգետիկայի ոլորտում կիրականացվեն 1,5 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր
14/02/2017 17:45
Կիսվել

ՀՀ էներգետիկայի ոլորտում կիրականացվեն 1,5 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր

Այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել ներդրումային հանձնախմբի հերթական նիստը, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը: Նախարարության պատասխանատուները և ենթակայության տակ գործող պետական ընկերությունների ղեկավարները զեկուցել են 2017-2019թթ. իրականացվող ներդրումային ծրագրերի կատարման ընթացքի, 2017թ. անելիքների ու խնդիրների մասին:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանի հաղորդմամբ, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Շուրջ 76 մլն. եվրո գումարով ներդրումային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել 672 հողակտոր և հենարանների կառուցման շինարարության թույլտվություններ՝ 60 համայնքներում: Ներկրվել և պահեստավորվել են 1965 տոննա ընդհանուր քաշով հենարանների մետաղական կոնստրուկցիաներ, կառուցվել են շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհներ, ավարտվել են բոլոր 706 հենարանների նշահարման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում շուրջ 33 մլն. եվրո արժողությամբ «Նորավան» ենթակայանի համար ձեռք է բերվել անհրաժեշտ 12 հա տարածքը: Կառուցվել է 620 գծամետր պարիսպ, փորվել է ղեկավարման շենքի հիմքը։

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ գնահատման փուլում են Հայաստան-Վրաստան օդային գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը: 188 մլն. եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2019թ.։

Ընթանում են «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», «Ագարակ-2»,  «Շինուհայր» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքները, որոնց ներդրումային գումարը կազմում է 50,5 մլն. դոլար։ «Հրազդան-Շինուհայր» 220կՎ օդային գծի կառուցման 26,5 մլն. դոլար ծրագրի շրջանակներում հնդկական «Կալպատառու» ընկերությունը շարունակում է շինարարությունը: Ծրագրի տնտեսումների հաշվին կկառուցվի նաև «Նոյեմբերյան-Լալվար» օդային գիծը, որի շինարարությունը կսկսվի գարնանը:

Նիստում «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը ներկայացրել է ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման և վերազինման 18 մլն դոլար արժողությամբ ծրագրի կատարման ընթացքը։  Տեղեկացվել է նաև, որ ավարտին են մոտենում իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության հետ «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով երկրորդ էներգաբլոկի կառուցման բանակցությունները: Ծրագրի նախնական արժեքը կազմում է 230 մլն. դոլար:

«Հայկական ատոմային էլեկտակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի զեկուցմամբ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները  կավարտեն 2019թ.։ Ծրագրի իրականացման համար նախատեսված է 300 մլն. դոլար:

2017թ. կշարունակվեն «Երկրաջերմային հետախուզական հորատման» և «Էներգախնայողության» ծրագրերը՝ 126 մլն դոլար ընդհանուր գումարով: Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի ներկայացմամբ առաջիկա երեք տարիներին միջազգային և դոնոր կազմակերպությունների միջոցներով նախատեսվում է իրականացնել ևս շուրջ 190 մլն դոլարի էներգախնայողության ու  էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր:

«Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից նախատեսվում է շուրջ 80 մլն. դոլարի ներդրում՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերազինման և վերանորոգման համար:

Ներկայացնելով Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը նշել է, որ ջրամբարի շինարարությունը կմեկնարկի գարնանը։ 95 մլն. դոլար արժողությամբ ծրագիրը կիրականացնի իրանական և հայաստանայան ընկերությունների կոնսորցիումը: Ըստ նրա, 2017-18թթ. կկառուցվեն նաև Գետալիճ-Քաղցրաշեն, Մեղրու աջ թև, Բաղրամյան-Նորակերտ ջրագծերը: Այդ նպատակով իրականացվող ներդրումների ծավալը կկազմի 20 մլն. դոլար:

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերին՝ փոխնախարար Վարդան Գևորգյանը տեղեկացրել է, որ «Լիդիան Արմենիա», «Թեղուտ» և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերություններն  առաջիկա տարիներին կիրականացնեն շուրջ 250 մլն. դոլարի ներդրումներ:

Բաշխիչ ցանցերի վերազինման նպատակով, նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի հաղորդմամբ, ավելի քան 40 մլն. դոլար կներդնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:

Ըստ նրա, համակարգի ձեռնարկություններն առաջիկա տարիներին կիրականացնեն 1,5 մլրդ.  դոլարի ներդրումային ծրագրեր:

– Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ էներգետիկայի ոլորտում իրականացվող նշված ծրագրերը փոխկապակցված են: Դրանց իրականացման ընդհանուր ծավալից է կախված յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին նպաստելու է երկրի էներգահամակարգի հուսալիության և արդյունավետության բարձրացմանը: Ուստի չափազանց կարևոր է հաստատված ժամանակացուցերի հստակ պահպանումն ու աշխատանքների կատարման որակը: Այս ծրագրերի իրականացմամբ կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր,- ամփոփելով նիստը՝  ասել  է Աշոտ Մանուկյանը:

Նիստի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի և սահմանված ժամանակացույցի պահմանման վերահսկողության իրականացման վերաբերյալ:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90