Կարեն Կարապետյանը հանձնարարեց Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրով պիլոտային թաղամաս առանձնացնել
Հաշվի առնելով Գյումրիի «Կումայրի պատմական կենտրոնի զարգացման» նոր ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչև 2017թ. հունիսի 10-ը ծրագրով որոշված տարածքի սահմաններում, համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել դրա մանրամասն հատակագծման, ինչպես նաև ամբողջ տարածքի ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը: Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծային աշխատանքները համակարգելու նպատակով հանձնարարվել է ներգրավել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին: Կոմիտեն կներկայացնի նաև նախագծային աշխատանքների իրականացման ժամանակացույցը: