Քննարկվել են բեռնափոխադրումների հետ կապված մի շարք հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 24-ին հանդիպեց Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանին, ներկայացուցիչներ Եղիշե Հովհաննիսյանին և Գրիգորի Կագրամանովին։
Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվեցին բեռնափոխադրումների հետ կապված մի շարք խնդիրներ։ Անդրադարձ եղավ երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտով և լաստանավով իրականացվող բեռնափոխադրումների ընթացքում ծագող խոչընդոտներին, փոխադրումների սակագներին։ Քննարկվեցին բեռնափոխադրումների դյուրացմանն առնչվող մի շարք հարցեր։
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ներկայացված խնդիրները կուսումնասիրվեն շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որի արդյունքում կտրվեն համապատասխան լուծումներ:
Նախարարի խոսքով` նմանատիպ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ, իսկ բարձրացված խնդիրների լուծումները կքննարկվեն Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ներկայացուցիչների հետ: