Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Իգնատի Առաքելյանը մասնակցել է Ֆերմերական կոնգրեսին
28/02/2017 18:16
Կիսվել

Իգնատի Առաքելյանը մասնակցել է Ֆերմերական կոնգրեսին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանում ացկացվող Ֆերմերական կոնգրեսին, որը կազմակերպել էր Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ:  Միջոցառմանը ներկա էին շուրջ հարյուր ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ հանրապետության  տարբեր մարզերից, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպություններ:

Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ միջոցառումը հնարավորություն է ընձեռում ֆերմերների հետ համատեղ քննարկել հարցեր, որոնք հետագայում կարող են ընդգրկվել 2018 թվականի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված  ծրագրերի մեջ:

Իր խոսքում նախարարն անդրադարձել է պետության կողմից գյուղոլորտի աջակցությանն ուղղված ծրագրերին: Իգնատի Առաքելյանը նշել է, որ այս տարի կշարունակվեն պարարտանյութերի և գարնանացան սերմացուի սուբսիդավորման  ծրագրերը, կպահպանվեն գներն ու ծավալները, ավելի մեծ ուշադրություն կդարձվի հասցեականության ապահովմանը: Միաժամանակ նախարարը նշել է, որ նախկինում դիզվառելիքի սուբսիդավորման համար հատկացվող  և պարարտանյութերի ծրագրից մրցույթի արդյունքում տնտեսված գումարները կուղղվեն գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագրի սուբսիդավորմանը:  Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնարկի լիզինգային ծրագիր, որը բավականին մատչելի պայմաններ  է նախատեսում գյուղացիական տնտեսությունների համար, այն է` 20 տոկոս կանխավճար, տարեկան 2-3 % տոկոսադրույք և 3-ից մինչև 10 տարի մարման ժամկետ:

«Այսպիսով, տնտեսված գումարներն ուղղվելու են մատչելի տոկոսով ֆինանսական գործիքի ստեղծմանը և ֆերմերների համար մատչելի գներով գյուղտեխնիկայի ձեռքբերման համար պայմանների ապահովմանը: Իմ կարծիքով, պետք է ստեղծել բազային հնարավորություն, որ ցանկացած տնտեսություն կարողանա մատչելի գնով գնել գյուղտեխնիկա», – հավելել է նախարարը:

Իր ելույթում Իգնատի Առաքելյանն կարևորել է ոռոգման կաթիլային համակարգի և հակակարկտային ցանցերի ներդրումը` միաժամանակ նշելով, որ մասնագիտացված ընկերությունների հետ հաշվարկներ են իրականացվում այս համակարգերի ներդրման հարցում երկարաժամկետ և էժան վարկային ռեսուրսների ներգրավման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով: Նախարարն ընդգծել է նաև ագրարային ոլորտում բարձրակարգ մասնագետների պատրաստման  անհրաժեշտությունը, սննդամթերքի որակի և անվտանգության ուղղությամբ լայնամաշտաբ աշխատանքների իրականացումը, այդ թվում`  պարտադիր սպանդանոցային մորթի անցման հարցը, որի վերաբերյալ որոշումն այս պահին շրջանառության մեջ է, ինչպես նաև բուսաբուծության ոլորտում սերմնաբուծարանների, իսկ անասնաբուծության ոլորտում` տոհմաբուծարանների կայացումը:

«Այս միջոցառման նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ ֆերմերային տնտեսությունների և ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև` դրանով իսկ հնարավորություն ընձեռելով ձեզ ներկայացնել առաջարկություններ նախարարին, ինչպես նաև կիսվել  միմյանց հետ հաջողված փորձով», –  բացման խոսքում նշել է Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Նա նաև հույս է հայտնել, որ նման ձևաչափով միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:

Այնուհետև նախարարը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսության  վարկավորմանը,  գյուղմթերքի և սերմերի ներկրումներին, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը, օրգանական գյուղատնտեսությանը, կաթի գնագոյացմանը, ինչպես նաև կոոպերացիայի զարգացմանը:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Հարավային Կովկասում պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» քառամյա ծրագրի շրջանակում:

Ֆերմերական կոնգրեսի նպատակն է նպաստել գյուղատնտեսության և մանր ֆերմերական տնտեսությունների վերաբերյալ ռազմավարական քննարկումների ծավալմանը, ինչպես նաև հնարավոր լուծումներ գտնելու գործընթացին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69