Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Կարեն Կարապետյանը լավատեսորեն է տրամադրված Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցում
01/03/2017 19:34
Կիսվել

Կարեն Կարապետյանը լավատեսորեն է տրամադրված Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցում

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ Հայաստանն ու Վրաստանը կկարողանան Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնել: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդ հարցով վրացական կողմի հետ բանակցային փուլում են:

Անդրադառնալով Վրաստան կատարած պաշտոնական այցին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իր գործընկերոջ հետ ունեցել է առարկայական հանդիպում, որի ընթացքում մանրամասն քննարկել են երկու կողմերին հուզող հարցեր: «Այստեղ կարևոր է, որ որևէ հարցի հետ կապված չունենք խոչընդոտ: Ասեմ ավելին՝ մենք ձևավորել ենք մի մոտեցում, որ արտաքին աշխարհի համար հանդես գանք միասնական շուկայով: Մենք առաջարկել ենք Հայաստանի  հարթակը վրացական կապիտալի և բիզնեսի համար՝ Իրանի ու ԵԱՏՄ շուկա մտնելու հեռանկարով: Խոսել ենք փորձի փոխանակման մասին,  չենք թաքցրել, որ հետաքրքրություն ունենք զբոսաշրջության ոլորտի իրենց փորձն ուսումնասիրել, իրենք էլ չեն թաքցրել, որ ցանկանում են ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր փորձը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Կարեն Կարապետյանը:

Խոսելով Ջավախքի հայության կրթական խնդիրների մասին՝ ՀՀ վարչապետն ասաց, որ նաև այդ հարցն է քննարկել վրացի իր գործընկերոջ հետ և պայմանավորվել են, որ առաջիկայում ՀՀ կրթության և գիտության նախարարը կայցելի Վրաստան՝ այդ խնդիրներն ավելի առարկայական քննարկելու համար:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67