Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Տեղի ունեցավ «Հալալ» սերտիֆիկացման գործընթացի մասին առաջին իրազեկման սեմինարը
13/03/2017 15:51
Կիսվել

Տեղի ունեցավ «Հալալ» սերտիֆիկացման գործընթացի մասին առաջին իրազեկման սեմինարը

Մարտի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում անցկացվեց Երևանում բացված «Հալալ» գրասենյակի հետ համատեղ կազմակերպված իրազեկման առաջին սեմինարը «Հալալ» սերտիֆիկացման գործընթացի վերաբերյալ` տնտեսվարողների համար:

Միջոցառմանը մասնակցում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին, տնտեսվարողներ` արտադրության, սննդի, զբոսաշրջության, սպասարկման և ծառայությունների ոլորտից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն իր խոսքում նշեց, որ տեղական արտադրանքը և ծառայություններն այլ երկրներ, մասնավորապես, իսլամական պետություններ մուտք գործելուն օժանդակելուն ուղղված միջոցառումներից մեկն էր Երևանում «Հալալ» գրասենյակի հիմնումը: Նա նաև ավելացրեց, որ գրասենյակի միջոցով տնտեսվարող սուբյեկտները կարող են ստանալ խորհրդատվություն, բացի դրանից գրասենյակը նաև կազմակերպություններին տրամադրելու է «Հալալ» սերտիֆիկատ:

«Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին, նշեց, որ ընդամենը 3 օր առաջ Երևանում բացվել է իրենց գրասենյակը և արդեն իսկ իրենց դիմել են «Հալալ» սերտիֆիկատ ստանալու համար:Նախարարության հետ համատեղ կազմակերպված այս իրազեկման սեմինարների հիմնական նպատակն է տնտեսավարող սուբյեկտներին տեղեկատվություն ներկայացնել հալալի մասին, քանի որ իսլամական շուկաներ մուտք գործելու համար կան արտադրանքի նկատմամբ գործող ստանդարտներ:

Աբդուլ Հուսեին Ֆախարին ներկայացրեց «Հալալ ապրանքանիշի տնտեսական դերը» շնորհանդես` մանրամասնելով, թե ինչ է հալալը, արտադրանքի նկատմամբ ինչպիսի ստանտարտներ են գործում` իսլամական շուկա մուտք գործելու համար:

Շնորհանդեսից հետո Աբդուլ Հուսեին Ֆախարին պատասխանեց տնտեսվարողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին, թե ինչ պետք է անի ատադրողը, որպեսզի համապատասխանի հալալի ստանդարտներին ու չափանիշներին և ինչ պետք է անի սպասարկողը, որպեսզի կարողանա իրացնել կամ արտահանել հալալ մակնշմամբ արտադրանքը:

«Արարատ» սննդի կոմիբինատի ներկայացուցիչ Աննա Ղազարյանը նշեց, որ սա լավ հնարավորություն է իրենց արտադրանքը նաև մահմեդական երկրներ արտահանելու համար, իսկ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի ամբողջական պատկերացում «Հալալ» չափանիշների մասին:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88