Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց Գյումրու երկաթուղային կայարան
13/03/2017 22:28
Կիսվել

Նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց Գյումրու երկաթուղային կայարան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար  Վահան Մարտիրոսյանն այցելեց Գյումրու երկաթուղային կայարան:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրեց վերջին շրջանում իրականացված այն աշխատանքները, որի արդյունքում   հնարավոր է դարձել բարձրացնել արագությունը՝ կրճատելով երթևեկության տևողությունը։

Ամեն  օր Երևանից Գյումրի երեք ուղերթ է իրականացվում՝ 3-4 վագոն շարժակազմով։ Երևան-Գյումրի ուղևորվող էլեկտրագնացքն ընթանում է 90-100 կմ/ժամ արագությամբ։

Ճանապարհին էլեկտրագնացքը  կանգառ է կատարում 13 բնակավայրերում, յուրաքանչյուրում՝ 1-2 րոպե տևողությամբ։ Երևանից Գյումրի ճանապարհի տևողությունը  3 ժամ է։

Գյումրու կայարանում նախարարին ուղեկցեցին դեպի վագոնային դեպո։ Այստեղ են վերանորոգվում,  նորացվում  ու երթուղի վերադառնում  վագոնները։ Շարժակազմի պետ Նիկոլայ Լավրենչուկը Վահան Մարտիրոսյանին ներկայացրեց դեպոյի հնարավորություններն ու իրականացվող աշխատանքների առանձնահատկությունները։

Նախարարն այցելեց նաև անվազույգերի վերանորոգման արտադրամաս։ Անիվների ամրությունից է առավելապես կախված շարժակազմի երթևեկի անվտանգությունը։ Այստեղ նախարարին ներկայացվեց արդեն վերանորոգումից հետո անիվների թերությունները հայտնաբերող սարքը՝ դեֆեկտասկոպը։  Դրանով էլեկտրամագնիսական և ուլտրաձայնային հետազոտություն է անցկացվում` հայտնաբերելու  անիվների անգամ ամենաաննշան ճաքերն ու վնասվածքները։

Հաջորդը շահագործման արտադրամասն է, որտեղից առցանց ռեժիմով կառավարվում է   գնացքների շարժը, մեքենավարների աշխատանքն ու առողջական վիճակը։

Վահան Մարտիրոսյանն այցելեց նաև բուժկետ, որտեղ յուրաքանչյուր երթուղի դուրս գալուց առաջ և երթն ավարտելուց հետո պարտադիր բուժզննում են անցնում մեքենավարներն ու նրանց օգնականները։

Նախարարին ներկայացվեց նաև Գյումրու երկաթուղային կայարանի վերանորոգված սպասասրահը։

Ամփոփելով շրջայցը՝ նախարարն իրականացված  աշխատանքներն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց։ «Բավական աշխատանք է կատարվել։ Վստահ ենք, որ այն կնպաստի ուղևորների քանակի ավելացմանը»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարն այցելեց նաև Գյումրու երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող փոստային բաժանմունք՝ ծանոթանալու բաժանմունքի աշխատանքին ու պայմաններին։ Նրան չգոհացրին աշխատանքային պայմանները։

Իսկ փոստային ծառայության որակը ստուգելու նպատակով Վահան Մարտիրոսյանը նամակ ուղարկեց՝ պարզելու համար հանրապետության տարածքում նամակների հասանելիության արագությունը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69