Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդիական խնդիրները
13/03/2017 22:33
Կիսվել

Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդիական խնդիրները

Մարտի 13-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ զարգացման արդիական խնդիրներ, ինչպես նաև երրորդ երկրների ու միավորումների հետ Միության հարաբերությունների խորացման հարցեր:

Ողջունելով Տիգրան Սարգսյանին՝ Սերգեյ Լավրովը շեշտել է, որ Միության անդամ երկրների ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք ուղղված են միջազգային կառույցներում ԵԱՏՄ և ԵՏՀ գործունեության արտաքին քաղաքական աջակցությանը՝ նպատակ ունենալով ամրապնդել կառույցի միջազգային հեղինակությունը:

«Այս աշխատանքը մեզ համար խիստ կարևոր է: Ամբողջ աշխարհում ինտեգրացիոն գործընթացների աճ է, հատկապես տարածաշրջանային ինտեգրման առումով: Մենք ամբողջովին կողմ ենք այդ գործընթացների զարգացմանն ու աճին՝ հասկանալով նաև, որ խիստ կարևոր է միասնական գլոբալ համակարգի պահպանումն, այդ թվում Առևտրի միջազգային կազմակեպության  շրջանակներում: Հարցերը շատ են: Կրկնում եմ, ՌԴ արտաքին գործերի նախարարության համար գերակա է մեր աշխատանքի արտաքին քաղաքական ու դիվանագիտական չափումը: Ինձ համար խիստ կարևոր կլինի այսօր Ձեզ հետ այդ ամենի մասին զրուցելը»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ ԵԱՏՄ արտաքին առևտրային գործունեությունը նոր թափ է ստանում, միավորման նկատմամբ հետաքրքրությունը բարձ է: «Մենք անընդհատ նոր հայտեր ենք ստանում առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման մասին: Առաջին հերթին հետաքրքրություն կա՝ կապված ազատ առևտրի գոտիների վերաբերյալ համաձայնագրեր կնքելու հետ, և այդ տեսակետից մեր առջև կանգնած առաջնային խնդիրն է՝ նախանշել արտաքին տնտեսական գործունեության առաջնահերթությունները և այն երկրները, որոնց հետ մենք առաջին հերթին պետք է ծավալենք առևտրատնտեսական փոխհարաբերություններ: Այս տեսանկյունից մեր միջազգային կառույցի գործունեության կոորդինացումն արտաքին գործընկերների հետ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների գործունեության կոորդինացումը մեզ համար առաջնային նշանակություն ունեն: Շնորհակալ ենք այդ գերակայությունները համատեղ քննարկելու հնարավորության համար»,- հավելել է Տիգրան Սարգսյանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45