Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Հայաստանում լիզինգային ծրագրով իրացվելու է 2.2 միլիարդ դրամի գյուղտեխնիկա
16/03/2017 18:06
Կիսվել

Հայաստանում լիզինգային ծրագրով իրացվելու է 2.2 միլիարդ դրամի գյուղտեխնիկա

Հայաստանում լիզինգային ծրագրով իրացվելու է 2,2 միլիարդ դրամի գյուղտեխնիկա, իսկ պետությունը սուբսիդավորելու է 120 միլիոն դրամ: «Սա այն ամբողջ գումարը չէ,  որը կարող է Հայաստանում գյուղտեխնիկայի թարմացման հարցը լուծել, բայց դա սկիզբն է, կտեսնենք պահանջարկը, իրականությունը և ըստ այդմ կշարժվենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով, որ բացի դրանից, քննարկում են կենտրոնացված մեքենատրակտորային կայան ստեղծելու ծրագիր, որը ծառայություն կմատուցի գյուղտեխնիկա գնելու հնարավորություն չունեցող փոքր տնտեսություններին:

Նախարարը նշեց, որ ՀՀ-ում առկա գյուղտեխնիկայի մոտ 70 տոկոսը մաշված է, 20 տարուց ավելի օգտագործվում է, դրա արդյունքում և՛ արդյունավետությունն է ցածր, և՛ գյուղմթերքի ինքնարժեքն է բարձր: «Այս ծրագրով մենք փորձում ենք սկզբնական փուլի հարց լուծել: Բնականաբար, ամբողջական հարց չի լուծվի, որովհետև ավելի մեծ գումարներ և ներդրումներ են պետք, բայց սա սկիզբն է»,- ասաց Առաքելյանը:

Կառավարությունը մարտի 16-ի նիստում հավանություն տվեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին:

ՀՀ լիզինգային շուկայում առաջին մասնագիտացված լիզինգային կազմակերպությունն ԱԳԲԱ Լիզինգն է, որը հիմնադրվել է  2003թ.-ին: Ընկերության բաժնետերերն են՝ ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ մասնագիտացված Ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը ՀՀ լիզինգի շուկայի բացարձակ առաջատարն է մոտ 80% շուկայի մասնաբաժնով: Գործունեության ընթացքում Ընկերությունն ընհանուր առմամբիրականացրել է ավելի քան 100 մլն ԱՄՆդոլարի ներդրումներ՝ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ գյուղատնտեսության, տրանսպորտի,արդյունաբերության, առևտրի, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում:ԱԳԲԱ Լիզինգի հատկանշական ուղղություններից է նաև էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն իրականացվում է Ընկերության կողմից 2014թ. ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակներում:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88