Տնտեսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Կարեն Կարապետյան. Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում
23/03/2017 14:07
Կիսվել

Կարեն Կարապետյան. Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում

Սևանա լիճը և հարակից տարածքներն ունեն ոչ միայն բնապահպանական և սոցիալական առանցքային նշանակություն, այլ նաև լուրջ տնտեսական ներուժ՝ հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում՝ հաշվի առնելով գործող օրենսդրությամբ Սևանա լճին և հարակից տարածքներին տրված հատուկ կարգավիճակը ու կայուն զարգացման անհրաժեշտությունը: Այդ նպատակով վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և բոլոր շահագրգիռ գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում քննարկել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2020 թթ. զարգացման ռազմավարությունների նախագիծը՝ շեշտադրելով տնտեսական բաղադրիչի բնապահպանական բացառիկ դերն ու նշանակությունը:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը ՀՀ ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում տնտեսական գործունեության իրականացման հատուկ կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ նախատեսելով գույքահարկով հարկման մեխանիզմների և հարկային քաղաքականության վերաբերյալ ճկուն մոտեցում: Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին էլ հանձնարարեց մեկամսյա ժամկետում Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել առաջարկություններ, մասնավորապես, «Սևան» ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան, իսկ ՀՀ բնապահպանության նախարարին էլ հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել ու ներկայացնել Սևանա լճում ձկնային պաշարների վերականգնման և կայուն օգտագործման գործողությունների պլան՝ հստակ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով:

«Պետք է ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի տարածքում կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքերի վերաբերյալ»,-ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասաց վարչապետը:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը Գեղարքունիքի մարզպետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրել ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիներում փաստացի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիների առանձնացման վերաբերյալ՝ հիմք ընդունելով Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտեվորման նախագիծը:

Մեկնաբանելով իր այս հանձնարարականը՝ Կարեն Կարապետյանը հավելեց. «Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրում ենք, բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում, դրա համար հատուկ հարկային գոտի ենք ստեղծելու, որտեղ պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց, որպեսզի գործ անեն: Բացի այդ, գոտիավորելու ենք բոլոր խնդիրները Սևանում հանգստյան ժամկետը երկարացնելու նպատակով և որպես ուղեցույց տրամադրելու ենք պոտենցիալ ներդրողներին»:

Նա նաև հանձնարարեց կարգավորել վարձատրությամբ տրված բոլոր այն տարածքների հարցը, որոնք յուրաքանչյուրն, իր քմահաճույքից կամ ճաշակից ելնելով, ցանկապատում է: Վարչապետը Բնապահպանության նախարարին հանձնարարեց՝ եթե «Սևան» ազգային պարկի տնօրենն այդ բեռը չվերցնի, ներկայացնել նոր տնօրեն նշնակելու առաջարկություն:

«Իրականում ամբողջը նայել եմ, մեծ ներուժ ունենք: Բազմաթիվ շենքեր կան, նորմալ ներդրողներ կան, նորմալ պայմաններ է պետք ստեղծել, որ այդ ամենն աշխատի»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60