Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Սննդամթերքի գները Հայաստանում. 2017թ. մարտ
10/04/2017 22:05
Կիսվել

Սննդամթերքի գները Հայաստանում. 2017թ. մարտ

Մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 0.8% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 7.1% գնանկումը:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 13.4% գնաճ, իսկ 2017թ. փետրվարի համեմատ` 7.1% գնանկում:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ արձանագրվել է 3.0%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ`0.2% գնանկում, այդ թվում ձվի գինը նվազել է 0.7%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ գրանցվել է 14.9% գնաճ, իսկ 2017թ. փետրվարի համեմատ 0.2% գնանկում:

2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 15.7%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ՝ 12.7% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ արձանագրվել է 23.8%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ`2.0 % գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.3%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ՝ 0.5% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2017թ. փետրվարի համեմատ գրանցվել է 0.6% գնաճ:

2017թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի՝ 0.2%, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների 0.4% գնաճ:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11