Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Կարեն Կարապետյանն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին
29/04/2017 18:13
Կիսվել

Կարեն Կարապետյանն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը:

Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են սպանդանոցների, չրանոցների, աղբի վերամշակման գործարանի, սառնարային, անասնապահական տնտեսությունների հիմնմանը, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացմանը, ասֆալտապատման իրականացմանը, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տան հիմնանորոգմանը: Ծրագրերի շուրջ ծավալվել է առարկայական քննարկում:

Ի թիվս մի շարք ծրագրերի՝ Վեդի համայնքի ղեկավարը ներկայացրել է նաև քաղաքում աղբի տեսակավորման կայանի կառուցման ծրագիրը և նշել, որ այն գնահատվում է 100 մլն դրամ: Արդեն իսկ մասնավորը կատարել է 25 մլն դրամի ներդրում, կառավարությունից ակնկալվում է 75 մլն դրամի վարկային միջոց: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել վարկային միջոցների ներգրավման հարցում:

Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքի ներկայացրած ծրագրերի շարքում, մասնավորապես, քննարկվել է շարժական սպանդանոցի հիմնման ծրագիրը, որը գնահատվում է 130 մլն դրամ: Կարեն Կարապետյանը նկատել է, որ նման ծրագիր ներկայացրել է նաև մարզի Վեդի համայնքը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է գնահատել դրանց քանակն ըստ անհրաժեշտության: «Անհրաժեշտ է ծրագրերը գույքագրել: Մենք իրականում գնում ենք սպանդանոցների ինստիտուտի զարգացմանը, այդ իսկ պատճառով ստեղծելու ենք անհրաժեշտ միջավայր, որպեսզի շուկան ապահովենք: Բայց այժմ կարո՞ղ ենք ասել, որ դուք գիտեք, թե որքան սպանդանոց է անհրաժեշտ Արարատի մարզին: Պետք է թողունակությունը, կենդանիների քանակը, շուկան հաշվի առնել»,- ասել է վարչապետը:

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նշել է, որ նման հաշվարկ կատարել են և շարժական սպանդանոցն ընդունելու է պատվերներ մարզի բոլոր համայնքներից: Մարզպետի խոսքով, եթե բացի այս ծրագրից ներկայացվի սպանդանոցի հիմնման մեկ այլ ծրագիր, ապա կառաջարկեն ներդրումներն ուղղել այլ ոլորտ, քանի որ շարժական սպանդանոցի ծրագիրն ամբողջությամբ կլուծի խնդիրը: Նշվել է նաև, որ Գյուղատնտեսության նախարարությունն էլ մշակել է սպանդանոցների օպտիմալ տեղաբաշխվածության քարտեզը: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է քննարկել նշված ծրագիրը և ներկայացնել առաջարկություն:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ղեկավարը ներկայացրել է զբոսաշրջության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության ոլորտների մի քանի նախագծեր: Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել կարի ֆաբրիկա հիմնելու ծրագրին, որի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել 600 աշխատատեղ, իսկ երկրորդում՝ 1600: Ալավերդի համայնքի ղեկավարը նշել է, որ համայնքը պատրաստ է ներդրողին հատկացնել անհրաժեշտ շենքային տարածքը՝ իր ենթակառուցվածքներով: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ավելացրել է, որ ծրագիրը քննարկման փուլում է, սակայն ներդրողը պատրաստ է այն իրականացնել միայն որոշ ժամանակ անց, ուստի ներդրումային ծրագրի փաթեթը կարող է ներկայացվել այլ ներդրողների ևս: Մարզպետի խոսքով, Ալավերդին արդյունաբերական քաղաք է և հիմնական աշխատատեղերում այսօր ներգրավված են հիմնականում տղամարդիկ: Ըստ Նալբանդյանի, դեռևս խորհրդային ժամանակներում քաղաքում երեք հերթափոխով գործել է կարի ֆաբրիկա, այսինքն աշխատուժի խնդիր այսօր չի լինի:

Անդրադառնալով նշված ծրագրին՝ Կարեն Կարապետյանը հորդորել է այն առարկայական քննարկել թեթև արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: «Կառավարությունը պատրաստ է ծրագրի իրականացման վարկային միջոցները սուբսիդավորել: Այս ծրագրի հարցում ամեն կերպ կանգնելու ենք համայնքի կողքին»,- ընդգծել է վարչապետը:

Լոռու մարզի Արջուտ համայնքում տոհմային տնտեսություն հիմնելու ծրագրով էլ առաջարկվել է ներմուծել 30 գլուխ կենդանի և դրանք հատկացնել տեղի բնակիչներին՝ համայնքում անասնագլխաքանակն ավելացնելու նպատակով: Ծրագիրը գնահատվել է 50 մլն դրամ, հետվերադարձելիության ժամկետը՝ 10 տարի:

Կարեն Կարապետյանը նշել է, որ գործադիրը նպատակահարմար չի համարում այս ծրագիրը և առաջարկել է մասնավորի ներգրավմամբ իրականացնել ֆերմերային տնտեսություն հիմնելու ծրագիր: «Մենք ֆինանսավորում ենք այն ծրագրերը, որտեղ մասնավորը համատեղ ներդրում է կատարում, բացի այդ, ներկայացված ծրագրի սխեմայի մեջ ռիսկայնությունն ու պատասխանատվությունը չի երևում: Այդ իսկ պատճառով, այս ծրագիրը մեզ համար ընդունելի չէ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ մանրամասն ուսումնասիրել ներկայացված բոլոր ծրագրերը և ըստ արդյունավետության ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44