Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կարեն Կարապետյան. գերակա ոլորտներում գործող ձեռնակությունների վարկերը որոշ չափով կսուբսիդավորվեն
04/05/2017 14:40
Կիսվել

Կարեն Կարապետյան. գերակա ոլորտներում գործող ձեռնակությունների վարկերը որոշ չափով կսուբսիդավորվեն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ձեռնարկություններին պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականության վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակա ոլորտներին պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության անհրաժեշտության մասին։ Կարծում ենք ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն: Մասնավորապես, այդ ոլորտներում առաջարկում ենք մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսների սուբսիդավորման նոր քաղաքականությունը։ Նման քաղաքականությունը միտված է լինելու մեր կողմից գերակա ուղղություններ հայտարարված՝ տնտեսության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանն ու ամենակարևորը՝ նոր և կայուն աշխատատեղերի ստեղծմանը»։

Հաշվի առնելով այդ ամենը՝ վարչապետը հանձնարարել է 2-շաբաթյա ժամկետում Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Գյուղատնտեսության նախարարներին Կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման (սուբսիդավորման) հստակ գործիքակազմ ըստ գերակա ոլորտների։ «Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում: Մենք արդեն անցկացնում ենք նման քննարկումներ գյուղատնտեսության ոլորտում՝ կաթիլային, ինտենսիվ այգիներ, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկում, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներ: Եթե տնտեսվարողը վարկը վերցնում է այն ուղղությունների համար, որոնք մենք համարում ենք հեռանկարային, գերակա, ապա մենք մեկնարկային փոււլում կսուբսիդավորենք այն: Բացի գործիքակազմը ներկայացնելուց, մենք պետք է տարվա ընթացքում կանխատեսումներ անենք, որպեսզի 2018 թվականի բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսենք: Բյուջե նախատեսելու պարագայում գերատեսչությունները ներկայացնում են դրա արդյունավետությունը՝ աշխատատեղեր, հավելյալ արժեք և այլն»,-ասել է Կարեն Կարապետյանը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01