Կարեն Կարապետյան. Հայկական միրգն ու բանջարեղենը կհայտնվեն արաբական շուկայում
Վարչապետ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկություններ է հայտնել հայկական գյուղմթերքի արտահանման հերթական գործարքի մասին։
«Մոտ կես միլիոն դոլար արժողությամբ հայկական միրգն ու բանջարեղենը շուտով կհայտնվեն արաբական շուկայում։ ԱՄԷ-ի «Ալ Ֆալաջ» ընկերության և «Թամարա Ֆրութ»-ի միջև կնքվել է պայմանագիր, որի արդյունքում Հայաստանից կարտահանվի 15 կոնտեյներ արտադրանք։ Սա Հայաստանի զարգացման հիմնադրամի ձեռքբերումներից ևս մեկն է», – ասված է գրառման մեջ։