Տնտեսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Աջակցություն ներդրումային ծրագրերին. կստեղծվի 50 նոր աշխատատեղ
18/05/2017 19:14
Կիսվել

Աջակցություն ներդրումային ծրագրերին. կստեղծվի 50 նոր աշխատատեղ

Կառավարության որոշմամբ «Սահլեվս» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է կրակայրիչների արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 230 մլն ՀՀ դրամ, որից 130 մլն ՀՀ դրամն իրացվելու է ՀՀ տարածքում, 80 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, 20 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրներում։ Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ. աշխատելու են նաև կանանց գաղութի դատապարտյալները։ Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 170 000 000 ՀՀ դրամ:
Նույն արտոնությունից կօգտվի նաև «Ֆարմատեք» ՓԲԸ, որը հումքն օգտագործելու է դեղագործության ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2 մլրդ 800 մլն ՀՀ դրամ: Նախատեսվում է իրականացնել 900 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 9-10 նոր աշխատատեղ՝ 160 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Փաուր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերության նպատակն է ՀՀ, Սյունիքի մարզում Մեղրի համայնքում կառուցել 3,5 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ, որը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 311,4 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 13 աշխատատեղ` 82 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33