
Կկանոնակարգվեն ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հարցերը
Կառավարությունը հաստատել է հարկային մարմնի գործունեության շրջանակում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով: Արդյունքում կկանոնակարգվեն ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հետ կապված հարցերը՝ սահմանելով դրանում ներառվող ռիսկային չափանիշների շրջանակը: Համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա` ըստ հարկ վճարողների առանձին խմբերի:
«Ռիսկի համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա` ըստ հարկ վճարողների առանձին խմբերի», – ասաց ՊԵԿ նախագահը: