Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՊԵԿ. Գործարկվել է ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացակարգ
31/05/2017 12:07
Կիսվել

ՊԵԿ. Գործարկվել է ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացակարգ

Կարևորելով բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների անհրաժեշտությունը` Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է գործարար միջավայրի բարելավմանը միտված նոր ծրագիր: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, արտահանման խթանմանն և փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակում, կպարզեցվի ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը, ինչը լրացուցիչ խթան կդառնա տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման: Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով միաժամանակ հստակ խնդիր է դրվել կրճատել ԱԱՀ-ի գումարների վերադարձի ժամանակահատվածը: ՀՀ կառավարության՝ 30.03.2017թ. «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները, ավելացրած արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 333-Ն որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ից: Ըստ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանի, մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա այժմ ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են հաշված օրերի ընթացքում: Կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատա¬րելու՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 90 օրվա փոխարեն: «2017 թվականի ապրիլի 13-ից մինչև մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 39 կազմակերպությունների արդեն իսկ վերադարձվել է 289 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»,-տեղեկացրել է Տիգրան Կիրակոսյանը:

Նորարարությունից արդեն իսկ օգտված հարկ վճարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակ, շրջանառու միջոցներ և դրանք ուղղել նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը:

Ընդհանուր առմամբ, հարկ վճարողների դիմումների հիման վրա իրականացված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գումարների ուսումնասիրության արդյունքով՝ 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է վերադարձվել 3.370,8 միլիոն դրամ ԱԱՀ, այսինքն՝ վերադարձված գումարի աճը կազմել է 19,8 տոկոս: 2017 թվականի նույն ժամանակահատվածում ԱԱՀ-ի գումարներ վերադարձվել են 94 կազմակերպության՝ 2016 թվականի՝ 48-ի դիմաց, ինչն, ըստ Տիգրան Կիրակոսյանի, պայմանավորված է արտահանման գործարքներ իրականացնող հարկ վճարողների թվի աճով: «Էականորեն կրճատվել է նաև դիմումների ներկայացման օրվանից մինչև գումարների փաստացի վերադարձն ընկած սպասելաժամանակը: Եթե նախկինում գործընթացը տևում էր մինչև 180 օր, ապա, սկսած նախորդ տարեվերջից, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, աշխատանքներ են տարվում ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ: Ակնկալում ենք, որ 2017թ. հուլիսից կհաջողվի ԱԱՀ-ի գումարների վերադարձն ապահովել 90-օրյա ժամկետում»,-նշել է Տիգրան Կիրակոսյանը:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի (Tax free) հաշիվներով 2017 թվականին 2016-ի համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ՝ վերադարձվել է 59,9 միլիոն դրամով ավելի ԱԱՀ-ի գումար: «Ընդհանուր առմամբ, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով 2016 թվականի հունվար-մայիս  ամիսներին ՀՀ պետական բյուջեից կազմակերպություներին և օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 17.111,9 միլիոնի դրամ, իսկ 2017-ի նույն ամիսներին՝ 20.542,6 միլիոն դրամ, այսինքն՝ 3.430,7 դրամով կամ 20.0 տոկոսով ավելի»,-ընգծել է Տիգրան Կիրակոսյանը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98