Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Նոր քայլեր հայ-իրանական առևտրաշրջանառության խթանման գործում
31/05/2017 18:37
Կիսվել

Նոր քայլեր հայ-իրանական առևտրաշրջանառության խթանման գործում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հրավերով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջին: Մայիսի 31-ին նախարարն ընդունել է իրանցի պաշտոնյային:

Մոջթաբա Խոսրով Թաջին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել. «Շատ ենք կարևորում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը՝ նպատակ ունենալով խթանել մեր բարեկամ պետությունների միջև համագործակցությունը: Ձեզ էլ պատասխան այցով հրավիրում ենք Իրան՝ քննարկելու գնահատման փաստաթուղթ տրամադրող մարմինների ներկայացուցչությունների ստեղծումը Հայաստանում»:

Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ թեև Հայաստանի և ԻԻՀ-ի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, զարգանում են երկկողմ տնտեսական կապերը, այնուամենայնիվ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշները դեռևս այնքան էլ գոհացուցիչ չեն, և անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել այս ուղղությամբ համագործակցությունն առավել ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական կողմի առաջարկը` ակտիվ համագործակցություն հաստատել հայ-իրանական ներմուծող-արտահանող ընկերությունների միջև, ինչպես նաև համատեղ ներմուծող-արտահանող ընկերություն ստեղծել: Նախարարի խոսքով՝ սա կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև կաջակցի իրանական ապրանքներին՝ մուտք գործել Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ:

Սուրեն Կարայանն անդրադարձել է «Սյունիք» ազատ տնտեսական գոտուն՝ նշելով, որ իրանցի գործարարները հնարավորություն կստանան օգտվելու ԱՏԳ-ում գործող հարկային և մաքսային արտոնություններից, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP), ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից։ Այս համատեքստում կարևորվել է նաև առաջիկայում ստորագրվելիք ԵԱՏՄ անդամ պետությունների և ԻԻՀ-ի միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիրը, որը համագործակցության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:

Երկու երկրների տնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մեծացման գործում Մոջթաբա Խոսրով Թաջին կարևորել է հայկական ապահովագրական կազմակերպությունների և Իրանի կենտրոնական ապահովագրության ծառայության միջև կապերի ընդլայնումը, արտահանման արդյունավետ կազմակերպման առումով Իրանի արտահանման զարգացման բանկի հետ համագործակցությունը:

Ավելի ուշ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջին այցելել են Ice House համալիր: Ընկերության հիմնադիր Արման Հովսեփյանը նշել է, որ 2014թ հիմնվել է ICE HOUSE լոգիստիկ համալիրը: Համալիրի պահեստային կարողությունը կազմում է 1500 պալետատեղ՝ նախատեսված չոր ու սառնարանային պահատվության համար: Այլ կերպ ասած, այն միառժամանակ կարող է տեղավորել 80 մեծ բեռնատարի պարունակություն: Արդեն գործում է նաև Մոսկվայի լոգիստիկ կենտրոնը: Ընկերության ներկայացուցիչները նախարարին և իրանցի պաշտոնյային հայտնել են, որ մտադիր են Սյունիքի Ազատ տնտեսական գոտում ևս մեկ համալիր հիմնադրել: Իրանի առևտրի նախարարի տեղակալը մի շարք հարցեր է ուղղել կազմակերպության գործունեության, պասեստավորվող ապրանքների, պահպանման չափանիշների և արտահանման ուղղությունների վերաբերյալ: Քննարկվել են իրանական ընկերությունների հետ իրատեսական համագործակցության հեռանկարները:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2